Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Հոկտեմբեր 2017
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5
   

Սիրիական զորքերը Դամասկոսի մոտակայքում հետապնդում են գրոհայիններին

Տվյալներ:

Rbb.am - Սիրիական կառավարական զորքերի գործողությունների արդյունքում ապստամբները զգալի կորուստներ են կրել մայրաքաղաքի Դարայա, Դումա, Հարաստա, Զամալկա, և Բեյտ-Սահեմ թաղամասերում,- հաղորդում է ՍԱՆԱ գործակալությունը։

 

Ըստ «Ալ-Վաթան» լրատվական ծառայության՝ կատաղի մարտեր են ընթանում մայրաքաղաքի հարավում գտնվող, պաղեստինյան փախստականների Յարմուկ ճամբարում։ Գրոհայինների կողմից կռվում են պաղեստինցիներ։ Պաղեստինի «Ալ-Ասիֆա» խմբավորումը ապստամբների կողմից է, իսկ Պաղեստինի ազատագրման ազգային ճակատի գլխավոր հրամանատարությունը՝ կառավարական զորքերի։

 

ՎԱՖԱ լրատվական գործակալության տվյալներով՝ սիրիական օդուժը հարվածներ է հասցրել ճամբարին, զոհվել է 40 խաղաղ բնակիչ։ Սիրիական իշխանությունները մեկնաբանություն չեն տալիս այս առթիվ։

 

Պաղեստինի ազգային ադմինիստրացիայի ղեկավար Մահմաուդ Աբբասը պահանջել է վերջ տալ փախստականների ճամբարի վրա հարձակումներին։ Սիրիայում ապաստանում են 520 000 պաղեստինցի փախստականներ։

 

Մարտեր են գնում նաև Հալեպում, որտեղ նույնպես կառավարական ուժերը սկսել են ակտիվ գործողություններ։

 

Սիրիա գրոհայիններ մուտք են գործում Թուրքիայից և Լիբանանից։ 1in.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2017 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66