Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Դեկտեմբեր 2017
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
   

Երկրաշարժից խուսափել հնարավոր չէ, սակայն հնարավոր է խուսափել դրա աղետալի հետեւանքներից

Տվյալներ:

Rbb.am - Հասարակության իրազեկվածության աստիճանի բարձրացման եւ կանխարգելիչ միջոցառումների իրականացման դեպքում է հնարավոր խուսափել երկրաշարժի աղետալի հետեւանքներից:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 6-ին հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը նշեց, որ չնայած 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժից անցել է 24 տարի, սակայն առ այսօր դրա հետեւանքները զգալի են: «Ցավոք սրտի, հնարավոր չէ խուսափել մեծ երկրաշարժերից, սակայն կարելի է անել այնպես, որ ուժեղ երկրաշարժը աղետալի չդառնա: Երկրաշարժի կանխատեսման դեպքում հնարավոր կորուստները` մարդկային, նյութական, ֆինանսական կարող են անհամեմատ ավելի քիչ լինել»,- ասաց Պետրսյանը:

Վերջին տարիներին բնակչության իրազակվածության բարձրացման ուղղությամբ մեծ քայլեր են իրականացվել: Դրա ապացույցները, ըստ Պետրոսյանի, ակնհայտ են` թե նոր որակով շենքերի կառուցման, թե ուսուցողական հաղորդումների, թե տարածվող տեղեկատվության առումով: 2002 թվականին գործակալության ջանքերով հրատարակվել է գրքույկ, որտեղ ներառված են այն բոլոր ոլորտները, որոնք վերաբերում են սեյսմիկ պաշտպանության բնագավառին: «Գրքույկը միակն է ԱՊՀ տարածքում: Երկու տարի անց ռուսերենով եւս հրատարակվեցին նման գրքույկներ եւ այլ երկրներում քայլեր են ձեռնարկվում նման մի ժողովածու-դասագիրք հրատարակելու ուղղությամբ»,-ասաց Պետրոսյանը:

Վերջին երկու տարիներին Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության կողմից մշակվել եւ Կառավարության որոշում են դարձել մի շարք օրեսնդրական ակտեր: Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալությունն ակտիվ համագործակցություն է ծավալում մի շարք կառույցների, ինչպես նաեւ Ճապոնիայի կառավարության հետ: Դպրոցներում ուսումնական ծրագիր իրականացնելու նպատակով աջակցություն ստանալու համար գործակալությունը դիմել է Ասիական զարգացման բանկին: armenpress.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2017 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66