Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Դեկտեմբեր 2017
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
   

Վայք-Սիսիան ճանապարհին ավտոցիստեռնը փակել էր ճանապարհի երթեւեկելի հատվածը

Տվյալներ:

Rbb.am - Վայք-Սիսիան ավտոճանապարհին` Սարավան գյուղի վերջնամասում, մերկասառույցի հետեւանքով ավտոցիստեռնը (պատկանում է «Արգաս» ՍՊԸ-ին) թեքվել եւ մասնակիորեն փակել է ճանապարհի երթեւեկելի հատվածը:

Այս մասին ահազանագը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է դեկտեմբերի 5-ին, ժամը 22.43-ին: Ինչպես հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի մասին տեղեկացվել է ՃՈ-ին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներին չի հաջողվել ուղղել ավտոմեքենան. անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Հրշեջ-փրկարարների ուժերով բեռնատարը դուրս է բերվել ճանապարհի բանուկ հատվածից: աշխատանքները դադարեցվել են եւ կվերսկսվեն առավոտյան: Տեղադրվել են նախազգուշացնող նշաններ: ժամը 02.32-ին ահազանգ է ստացվել, որ նույն ճանապարհահատվածում մերկասառույցի հետեւանքով եւս 4 ավտոմեքենաներ չեն կարողանում շարունակել երթեւեկությունը: Կապ է հաստատվել «Հայավտոճանապարհներ տնօրինություն» ՊՈԱԿ-ի աշխատակցի հետ, ով հավաստիացրեց, որ ճանապարհի մշակման աշխատանքները կվերսկսվեն մոտակա ժամին:

ժամը 04.15-ին տեղեկություն է ստացվել, որ «Հայավտոճանապարհներ տնօրինություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մեկնել են դեպքի վայր ճանապարհի մշակման աշխատանքների համար: ժամը 05.00-ի սահմաններում ավտոճանապարհը մշակվել է. ավտոմեքենաները դուրս են բերվել ճանապարհի երթեւեկելի հատված:

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2017 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66