Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Դեկտեմբեր 2017
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
   

Ձյան տեղումների պատճառով Մոսկվայի փողոցներում վիթխարի «խցանումներ» են գոյացել

Տվյալներ:

Rbb.am - Մոսկվայի ավտոճանապարհներին այս ժամերին ձյան տեղումների պատճառով գոյացել են վիթխարի «խցանումներ»:

Մայրուղիների բեռնվածության մակարդակը պրոֆիլային ինտերնետ-համակարգերը գնահատում են ինը բալ տասը հնարավորից: Ըստ որում մասնագետներն ասում են, որ իրադրությունը կարող Է Էլ ավելի բարդանալ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Մոսկվայի իշխանությունները դեռ նախօրյակին երեկոյան, ստանալով ձյան նոր առատ տեղումների մասին օդերեւութաբանների կանխատեսումը, վարորդներին կոչ Էին արել առավոտյան ձեռնպահ մնալ անձնական ավտոմեքենաներով աշխատանքի գնալուց եւ նախապատվություն տալու հասարակական տրանսպորտին:

Անցյալ շաբաթ Մոսկվայում այնքան շատ ձյուն Է տեղացել, որը ձմռան նախաշեմին քաղաքը չԷր տեսել վերջին 50 տարում: Վատ եղանակը շարունակվել Է գրեթե երկու օր, որի ընթացքում գրանցվել Է տեղումների ձմռան նորմայի վեցերորդ մասը:    

Օդերեւութաբանները նշում են, որ այդ ընթացքում մայրաքաղաքում գրանցվել են 33 միլիմետր տեղումներ, ինչը կազմում Է նոյեմբերի նորմայի գրեթե 60 տոկոսը: Ձյան ծածկույթի բարձրությունը հասել Է 22 սանտիմետրի, ինչը համապատասխանում Է հունվարի նորմային: Ձյունը տրանսպորտային կոլապսի պատճառ Է դարձել գերքաղաքի առանց այն Էլ բեռնված փողոցներում: armenpress.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2017 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66