Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Հոկտեմբեր 2017
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5
   

Դիպուկահարի գնդակից Հալեպում հայ կին է վիրավորվել

Տվյալներ:

Rbb.am - Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասի մոտակայքում գտնվող Բուսթան Բաշա թաղամասում նոյեմբերի 29-ի առավոտյան թեժ մարտեր են սկսվել

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ այսօրվա մարտերը բնակիչները որակում են որպես ամենածանր մարտերից մեկը: Պատճառած վնասների մասին, սակայն, այս պահին տեղեկություններ չկան:

Ռեյիսյանը նաեւ տեղեկացրեց, որ առավոտյան դիպուկահարի արձակած գնդակից կրկին հայ է վիրավորվել: Վիրավորված հայ կնոջը տեղափոխել են հիվանդանոց եւ անհրաժեշտ բուժօգնություն ցույց տվել: Նախնական տեղեկություններով` կնոջ վիճակը ծանր չէ:

Պայթյուն է տեղի ունեցել նաեւ Սուլեյմանիա թաղամասում, որտեղ դիպուկահարի գնդակից նաեւ մեկ աղջիկ է վիրավորվել, ով հայ չէ:

Ռեյսիյանի տեղեկացմամբ` այս պահին իրավիճակը փոքր-ինչ հանդարտ է, հատկապես կենտրոնական թաղամասերում: Սակայն բնակիչները չափազանց զգուշավոր են:

Ինչ վերաբերում է Դամասկոսում տիրող իրավիճակին, ապա մայրաքաղաքում բնակվող մեր հայրենակիցը տեղեկացրեց, որ հայաշատ Ջարամանայում սգի օր է հայտարարվել, այսօր տեղի է ունենալու նոյեմբերի 28-ին ահաբեկչության հետեւանքով զոհվածների թաղման արարողությունը: Բոլոր խանութները փակ են: Բարեբախտաբար նոր պայթյուններ եւ բախումներ չկան:

«Սուրիահայութեան շտապ օգնության մարմին» կազմակերպության անդամներից Րաֆֆի Ավետիսյանը միջինարեւելյան հայկական «Ազատ հայ» պորտալին տեղեկացրել է, որ առկա տվյալների համաձայն` Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 40-ից ավելի եւ վիրավորվել 66 հայ: Նաեւ յոթ առեւանգված հայեր կան եւ երկու անհայտ կորած զինծառայողներ: Շուրջ 200 բնակարաններ վնասվել են: armenpress.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2017 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66