Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Հոկտեմբեր 2017
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5
   

Ծրարգեր

Տվյալներ:

ՀԿ-ն իրականացրել և իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնց թվում են հետևյալները.

  •  "Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանային անցակետերով անձանց և ապրանքների ազատ տեղաշարժի հիմնախնդիրների վերլուծություն" ծրագիրը:
  • "Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանային անցակետերով անձանց և ապրանքների ազատ տեղաշարժի հիմնախնդիրների վերլուծություն" ծրագիրը: Ծրագրի նպատակն է վեր հանել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանային անցակետերով անձանց և ապրանքների ազատ տեղաշարժի հիմնախնդիրները և կազմել այդ հիմնախնդիրների ուսումնասիրության վրա հիմնված վերլուծություն և ներկայացնել առկա խնդիրների լուծման տարբերակներ: Ծրագիրը մեկնարկել է 2010թ-ի ապրիլի 1-ից և ավարտվելու է 2010թ-ի հուլիսի 31-ին: Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ջանքերով և ֆինանսական աջակցության շնորհիվ:
  • "Հարկային և մաքսային քաղաքականության վերլուծության" ծրագիր: Ծրագրի շրջանակներում նպատակ է դրված վեր հանել հարկային և մաքսայի քաղաքականության իրականացման ընթացքում փոքր և միջին ձեռնարկություններին առավել հաճախ հանդիպող խնդիրները և մշակել օրենսդրական փոփոխությունների նախագիծ` այսպիսով նպաստելով հարկային և մաքսային ոլորտները կարգավորող օրենսդրության  բարեփոխմանը, փոքր և միջին ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության օժանդակությանը և տվյալ ոլորտներում չարաշահումների նվազեցմանը: Ծրագիրը մեկնարկել է 2010թ-ի հունվարի 1-ից և նախատեսվում է ավարտել 2010թ-ի ապրիլի 30-ին: Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել CPI-CASP-ի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:
  • "Անվճար իրավաբանական խորհրդատվության ծրագիր": Ծրագրի շրջանակներում տրվում են խորհրադտվություններ առևտրային իրավունքի, վարչական իրավունքի, մաքսային իրավունքի, քաղաքական և այլ իրավունքի ճյուղերի վերաբերյալ խորհրդատվություններ: Հասարակական Կազմակերպությունն իրականացնում է նաև օժանդակություն` անձանց իրավունքների դատական և արտադատական կարգով պաշտպանության հարցում (հայցադիմումների, դիմումների նախապատրաստման աջակցություն, ինչպես նաև օժանդակություն պետական մարմինների հետ փոխհարաբերություններում): Անվճար խորհրդատվությունը կատարվում է բարձր որակավորում ունեցող փորձագետների կողմից:
  • "Հանրային իրազեկման ծրագիր": Հասարակական Կազմակերպությունն իրականացնում է ծրագիր, որի շրջանակներում կատարվում են աշխատանքներ` հասարակությանն իրազեկ դարձնելու անձանց իրավունքների պաշտպանության վիճակի մասին, ինչպես նաև տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այն բոլոր միջոցների և եղանակների մասին, որոնց օգնությամբ կարող են իրականացնել իրենց  իրավունքների պաշտպանությունը:
   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2017 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66