Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Դեկտեմբեր 2018
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6
   

Աբրահամյանի արքայական պահանջներն ապշեցրել են չեխերին

Տվյալներ:

Rbb.am - Հոկտեմբերի վերջին Չեխիայի Հանրապետություն կատարած այցի ժամանակ Հովիկ Աբրահամյանը փայլել է իր նկատմամբ թանկարժեք վերաբերմունք ցուցաբերելու պահանջներ ներկայացնելով։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

««Ժամանակի» տեղեկություններով, Հ. Աբրահամյանը պահանջել է, որ իրեն Պրահայի ամենաթանկարժեք հյուրանոցում հատկացնեն նախագահական լյուքս համար, որի մեկ օրվա արժեքն ավելի քան 7-8 հազար դոլար է։ Բանն այն է, որ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Չեխիա էր մեկնել այդ երկրի Սենատի նախագահի հրավերով, եւ հրավիրող կողմն էլ հոգացել էր այցի ծախսերը։ Երբ դիմավորողները ՀՀ պատվիրակությանը ներկայացրել են, թե որտեղ պետք է իջեւանեն, Աբրահամյանին դուր չի եկել իր հյուրանոցային համարը, եւ նա պահանջել է նախագահական համար։ Չեխական կողմը հայտնել է, որ ՀՀ ԱԺ ղեկավարին հատկացվել է նախագահական համար, բայց Հ. Աբրահամյանը լուր է ուղարկել, որ ինքը ցանկանում է նախագահական համար զբաղեցնել այն հյուրանոցում, որտեղ երբեւէ իջեւանել են ԱՄՆ եւ ՌԴ նախագահները։ Երբ «մերոնք» չեխական կողմին հայտնել են Արգամիչի «թանկարժեք» ցանկությունը, նրանք նախ ապշահար են եղել, իսկ հետո հայտնել են, որ իրենց բյուջեում նման ծախսեր նախատեսված չեն, հատկապես, երբ ՀՀ պատվիրակության այցը քառօրյա էր։ Հ. Աբրահամյանն էլ ստիպված է եղել գիշերել մեկ օրվա համար ընդամենը 1-2 հազար դոլար արժեցող համարում», - գրում է «Ժամանակը» : slaq.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2018 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66