Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Դեկտեմբեր 2017
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
   

ԱՄՆ-ում երդում է տվել երկարակյաց քաղաքապետ Սքոթ Ավետիսյանը

Տվյալներ:

Rbb.am - ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի Ուորիկ քաղաքի քաղաքապետ Սքոթ Ավետիսյանը հունվարի 8-ին քաղաքապետարանում երդվել է`կրկին ստանձնելով պաշտոնը եւ դառնալով քաղաքի պատմության ամենաերկար պաշտոնավարած քաղաքապետը:

Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Ռոդ Այլենդի գլխավոր դատավոր Հայկանուշ Պետրոսյանն է ընդունել Սքոթ Ավետիսյանի երդումը: Պետական ծառայությանը նվիրված անգլերեն եւ հայերեն աղոթք է արել հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցու առաջնորդ Կոմիտաս Բաղսարյանը:

«The Providence Journal»-ը հաղորդում է, որ քաղաքապետ Սքոթ Ավետիսյանը եւ Ուորիկի քաղաքային խորհրդի անդամները երդում են տվել 500 մարդու ներկայությամբ, որոնց շարքում է եղել նաեւ նահանգապետ Լինքոլն Չեյֆին, որը եւս ժամանակին եղել է Ուորիկի քաղաքապետը:

Ավետիսյանն առաջին անգամ քաղաքապետ էր ընտրվել 2000թ. լրացուցիչ ընտրություններում`58% ձայներով: Նույն տարվա նոյեմբերին նա վերընտրվել էր 70% ձայներով: Դրանից հետո քաղաքապետի յուրաքանչյուր ընտրությանը նա հաղթել է բոլոր տեղամասերում: Մինչեւ Ուորիկի 15-րդ քաղաքապետ ընտրվելը, նա հինգ ժամկետ շարունակ եղել է քաղաքային խորհրդի անդամ: news.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2017 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66