Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Հոկտեմբեր 2017
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5
   

Մանկապարտեզների խաղալիքների որակով պետք է զբաղվի սանէպիդկայանը. քաղաքապետարան

Տվյալներ:

Rbb.am - Բրենդային խանութներից խաղալիքներ գնելու հնարավորություն չունեն նույնիսկ մասնավոր մանկապարտեղները:

Առավելեւս նման խաղալիքներ ձեռք բերելու հնարավորություն չեն ունենա քաղաքապետարանների ենթակայության տակ գտնվող նախակրթարանները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը: «Եթե խանութներում թույլատրվում է սովորական խաղալիքների վաճառքը, ուրեմն կարելի է գնել: Ես չեմ կարծում, որ դրանք իսկապես թունավոր են: Բացի դրանից, բրենդային խանութներում վաճառվող խաղալիքները շատ թանկ են, որոնք գնելուց հետո դառնում են շարքային խաղալիքներ եւ մնացածների հետ հայտնվում են նույն պարկում ու մատնվում անուշադրության»,-ասաց Սարուխանյանը: Ավելին` մանկապարտեզներին անվտանգ ու անվնաս խաղալիքներով ապահովելը քաղաքապետարանի խնդիրն ու պարտականությունը չէ. խաղալիքների որակով պետք է զբաղվի սանէպիդկայանը: «Ես տեղյակ եմ, որ սանէպիդկայանը հաճախակի ստուգումներ է անցկացնում մանկապարտեզներում, նույնիսկ ամենքափոքրիկ կասկածի դեպքում համապատասխան քայլեր կձեռնարկի»,-նշեց նա:

Սրուխանյանը տեղեկացրեց նաև, որ մանկապարտեզներին խաղալիքներով ապահովում են նաև ծնողները: Գործում է նաեւ «Օգնիր մանկապարտեզին» կայքը, որին հանգանակությունների միջոցով մանկապարտեզները համալրվում են նոր խաղալիքներով:

«Թույներից ազատ խաղալիքներ» ծրագրի իրականացրած հետազոտության արդյունքում պարզվել էր, որ հայկական արտադրության 68 խաղալիքի շուրջ 20 տոկոսը պարունակում է առնվազն մեկ ծանր մետաղ: Ամենաանվտանգ խաղալիքները եղել են բրենդային խանութների խաղալիքները, իսկ ամենաշատ ծանր մետաղներ հայտնաբերվել են չինական արտադրության խաղալիքների մեջ: Խորհուրդ է տրվում խաղալիքներ գնելիս ուշադրություն դարձնել խաղալիքի վրա անվտանգության մասին նշմանը, թե ինչ նյութեր են պարունակվում, նշված հնարավոր վտանգների մասին գրառումներին, ինչպես նաեւ ուշադրություն դարձնել խաղալիքի հոտին: armenpress.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2017 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66