Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Դեկտեմբեր 2017
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
   

«Աշխատանքի տոնավաճառ»-ի ընթացքում մեծ թվով սիրիահայեր աշխատանք գտան

Տվյալներ:

Rbb.am - Սիրիահայերի համար կազմակերպված «Աշխատանքի տոնավաճառ»-ն օգնել է մի խումբ սիրիահայերի աշխատանք գտնել:

Այս մասին «Արմենպրես»- ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարարությունում սիրիահայերի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը՝ ընդգծելով, որ առավոտյան ժամը 11-ից մարդկանց մեծ հոսք է եղել՝ 500-ից ավելի մարդ է մասնակցել տոնավաճառին: «Այս նախաձեռնությունը շատ լավն է, և այն կարող ենք կայացած համարել: Մեծ թվով սիրիահայեր էին ներկա, որոնցից մի քանիսն արդեն մեր աչքի առջև աշխատանք գտան և գործատուի հետ պայամանավորվածություն ձեռք բերեցին, աշխատանք գտան նաև նրանք, ովքեր երկար ժամանակ փնտրում էին, բայց հարմար բան չկար»,-ասաց Զաքարյանը՝ հավելելով, որ վերջնական արդյուքները կամփոփեն մեկ-երկու օրվա ընթացքում:

Նրա խոսքով՝ շուրջ 600 սիրիահայեր հրատապ աշխատանքի խնդիր ունեն, որոնցից շուրջ 250-ն աշխատանքով ապահովվել են ՀՀ սփյուռքի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների ջանքերով:

Սիրիահայերին աջակցելու նպատակով դեկտեմբերի 16-ին Մերգելյան ինստիտուտում` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ միասին կազմակերպված աշխատանքի տոնավաճառին մասնակցեցին Երևանի և հարակից մարզերի շուրջ 50 գործատուներ, ովքեր աշխատատեղեր առաջարկեցին սիրիահայերին: armenpress.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2017 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66