Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Հոկտեմբեր 2017
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5
   

Վրաստանի ՊՆ-ը գաղտնազերծել է Սաակաշվիլիի իրականացրած թռիչքների ցանկը հայտնի առողջարաններ

Տվյալներ:

Rbb.am - Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հանել է «Գոլֆստրիմ 450» օդանավով Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իրականացրած մի շարք թռիչքների վրա դրված «գաղտնի» նշանը:

Այդ ինքնաթիռի ծախսերը գտնվել են ՊՆ-ի հաշվեկշռի վրա, ինչից նա այժմ հրաժարվել է:

Վրաստանի պաշտպանության նախարարի խորհրդական Վակո Ավալիանին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ իրենք հանել են «գաղտնի» նշանը 2011 թվականին Սաակաշվիլիի իրականացրած մի շարք թռիչքների վրայից՝ ի պատասխան Սաակաշվիլիի վարչակազմի այն հայտարարության, թե նա չի օգտվել դրանից:

Պարզվել է, որ Սաակաշվիլին այդ ինքնաթիռով հաճախ է մեկնել այնպիսի հայտնի առողջարաններ, ինչպիսիք են Լաս Պալմասը, Նիցցան և այլն: Սաակաշվիլիի հետ տվյալ ինքնաթիռում այդ առողջարաններ են մեկնել նաև նրա կուսակիցները, ինչն արվել է բյուջեի հաշվին: Սաակաշվիլին այդ ինքնաթիռով մեկնել է նաև Լեհաստան, Իտալիա, Պերու և այլ երկրներ:

Երեկ Սաակաշվիլիի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն հայտարարել է, որ նախագահը օգտվել է այլ ինքնաթիռից և չի օգտվել պաշտպանության նախարարության հաշվեկշռի վրա նստած ինքնաթիռից:1in.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2017 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66