Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Դեկտեմբեր 2017
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
   

«Բացառվում է, որ Ծառուկյանի ձայներն անցնեն Տեր-Պետրոսյանին». սոցիոլոգ

Տվյալներ:

Rbb.am - «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի չառաջարդվելու որոշմանը, նշեց, որ սա կհեշտացնի Սերժ Սարգսյանի ընտրվելն առաջին փուլում:

Ի դեպ, սոցիոլոգը բացառեց, որ Գագիկ Ծառուկյանի ձայները կարող են անցնել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին. «Ծառուկյանի ձայների որոշ մասը կանցնի Րաֆֆի Հովհաննիսյանին, որոշ մասն էլ՝ Սերժ Սարգսյանին, այնպես որ լուրջ փոփոխություն չի լինի: Այստեղ կարևոր է՝ ՀԱԿ-ը կառաջադրի՞ թեկնածու, թե՞ ոչ, և ՀՅԴ-ն ինչպես կմասնակցի ընտրություններին: Սպասենք նրանց հայտարարություններին. պատրա՞ստ են նրանք սատարել Րաֆֆի Հովհաննիսյանին, թե՞ մասնակցելու են սեփական թեկնածուով: Բոլոր դեպքերում, եթե ընդդիմադիր բոլոր ուժերն այժմ միավորվեն, ապա Սերժ Սարգսյանին, միևնույն է, չեն հաղթելու»:

Խոսելով այն մասին, թե այս որոշումն ինչպես կանդրադառնա Գ. Ծառուկյանի վարկանիշի վրա՝ Ա. Ադիբեկյանն ասաց, որ միանշանակ՝ բացասաբար, և նախկին վարկանիշը ԲՀԿ նախագահն այլևս չի ունենա: 1in.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2017 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66