Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Դեկտեմբեր 2017
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
   

ԵՄ-ն փորձում է Իրանի հետ վերսկսել միջուկային բանակցությունները

Տվյալներ:

Rbb.am - Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը զրույց է ունեցել իրանցի իր գործընկերոջ` Սաիդ Ջալալիի հետ, որի հիմնական նպատակն է եղել Թեհրանի և «միջնորդ վեցյակի» միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսումը, հայտնում է The Jerusalem Post-ը։

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորյա Նուլանդն այս կապակցությամբ հայտարարել է, որ «եթե Իրանը լուրջ է տրամադրված, ապա բանակցությունների դուռը դեռևս բաց է»։ Նուլանդը նաև նշել է, որ Էշթոնն ու Իրանի՝ միջուկային հարցերով բանագնացը քննարկել են բանակցությունների նոր փուլի հնարավոր ժամկետն ու հանդիպման անցկացման վայրը։

Բացի այդ, խոսնակը նաև անդրադարձել է երեկ միջազգային լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությանը, թե Օբաման առաջարկել է Իրանի իշխանություններին նոր բանակցություններ սկսել՝ առանց Իսրայելի մասնակցության։ Նուլանդը, մասնավորապես, ասել է, որ իրեն նման բան հայտնի չէ՝ ընդգծելով, որ Իրանի վիճահարույց միջուկային ծրագրի հետ կապված յուրաքանչյուր հարցում Միացյալ Նահանգները խորհրդակցում է հրեական կողմի հետ։ tert.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2017 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66