Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Հոկտեմբեր 2017
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5
   

Ռուսաստանը դադարեցրել է Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շահագործումը

Տվյալներ:

Rbb.am - Ռուսաստանը դադարեցրել է Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շահագործումը: Այս մասին նշվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, տարածված հայտարարության մեջ:

Հայտարարությունում նշվում է, որ Բաքվի եւ Մոսկվայի միջեւ «ինտենսիվ բանակցություններ» են ընթացել Գաբալայի ՌԼԿ-ի հարցով, որի ժամանակ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը ռուսական կողմի հետ՝ Մոսկվայի կողմից կայանի շահագործման ժամկետը երկարաձգելու նպատակով: «Սակայն բանակցությունները ընթացքում կողմերին չի հաջողվել համաձայնության գալ տվյալ կայանի վարձակալության արժեքի հարցում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», ռուսական կողմը դեկտեմբերի 10-ին ադրբեջանական կողմին նոտա է ներկայացրել կայանի շահագործման դադարեցման մասին, վկայակոչելով, որ նախօրեին ուժը կորցրել է «Գաբալայի ՌԼԿ-ի օգտագործման կարգավիճակի, սկզբունքների եւ պայմանների մասին ՌԴ-ի եւ Ադրբեջանի կառավարությունների միջեւ համաձայնագիրը»:

Նշենք, որ Գաբալայի ՌԼԿ-ն ԽՍՀՄ-ի հակահրթիռային շատպանության համակարգի կարեւորագույն տարրերից է եղել: Ադրբեջանի անկախանալուց հետո կայանն անցել է այդ երկրի տիրապետության տակ եւ 2002 թվականին Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայանի շահագործման պայմանագիր է ստորագրվել, որի գործողությունն ավարտվում է այս տարվա դեկտեմբերի 24-ին: news.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2017 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66