Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Հոկտեմբեր 2017
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5
   

Սիրիական քրդերը հայտարարել են բանակ ստեղծելու մասին

Տվյալներ:

Rbb.am - Սիրիական քրդերը, ովքեր այս տարվա կեսերին Սիրիայի հյուսիսում գտնվող մի շարք շրջաններում իրենց իշխանությունն են հաստատել, ձեռնամուխ են եղել անկախ բանակի ստեղծմանը, նման տեղեկատվություն է հաղորդում «Էլաֆ» կայքը՝ հղում կատարելով Քուրդիստանական ազգային խորհրդի (ՔԱԽ) նախագահ Շիրկո Աբբասին, տեղեկացնում է РИА Новости-ին:

«Մեր կողմից ստեղծվելիք բանակի հիմնական նպատակը լինելու է սիրիական Քուրդիստանի սահմանների պաշտպանությունը ցանկացած ռազմական միջամտությունից, անկախ նրանից կլինեն դրանք Ասադի զորքերը, թե Սիրիայի ազատ բանակի ընդդիմադիր ջոկատները և թե ծայրահեղ իսլամիստական խմբավորումների զինյալները»,-հայտարարել է Աբբասը:

Ըստ սիրիական քրդերի առաջնորդի, ԱՄՆ-ն և Արևմտյան Եվրոպայի երկրները համաձայնել են տրամադրել ռազմական և ֆինանսական օգնություն քրդական բանակի ստեղծմանը օժանդակելու համար, որն ըստ նրանց կարող է արգելք հանդիսանալ Սիրիայում ծայրահեղական իսլամիզմի զարգացման համար: Քրդական բանակի անձնակազմը ձևավորվել է քրդերից և արաբներից, ովքեր ապրում են սիրիական Քուրդիստանում, նշել է Շիրկո Աբբասը:

Քրդերը կազմում են Սիրիայի բնակչության մոտ 10%-ը՝ մոտ 23 միլիոն մարդ: Մի քանի տարիների ընթացքում սիրիական քրդերը Դամասկոսին մեղադրում էին խտրականության քաղաքականություն իրականացնելու և քրդական ազգային շարժումը ճնշելու մեջ: Սակայն մարտ ամսից շարունակվող կռիվներին քրդերը մասնակցություն չեն ցուցաբերել: Սիրիական բանակը լքել է երկրի հյուսիս-արևելքում գտնվող տարածքները՝ բացառությամբ Հասսեկե և Կամիշլի քաղաքների: Մնացած բոլոր բնակելի կետերը անցել են քրդերի հսկողության տակ:   tert.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2017 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66