Մուրսին հին հռչակագիրը փոխարինել է նորով
- Տվյալներ:
- Հրապարակվել է Երկուշաբթի, 10 Դեկտեմբեր 2012 11:15
Rbb.am - Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին, որը վերացրել էր դժգոհությունների ալիք բարձրացրած նոյեմբերի 22-ի Սահմանադրական հռչակագիրը, հրապարակել է նոր փաստաթուղթ, որը կրկին լիբերալների բողոքն է հարուցել:
Նախ, Մուրսին չի հետաձգել դեկտեմբերի 15-ին նշանակված սահմանադրական հանրաքվեն, իսկ Սահմանադրության նախագծում իրավունքի հիմնական աղբյուրն անվանվում է շարիաթը, ոչինչ չի ասվում կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարության եւ լրատվամիջոցների ազատության: Ազգային փրկության ճակատը` ԱԷՄԳ-ի նախկին ղեկավար Մոհամեդ ալ Բարադեիի, ԱՊԼ-ի նախկին գլխավոր քարտուղար Ամր Մուսայի եւ նախագահական ընտրություններին երրորդ տեղը զբաղեցրած Համդին Սաբահիի գլխավորությամբ, խոստանում է շարունակել բողոքի ցույցերն այնքան, մինչեւ հանրաքվեն հետաձգվի:
«Ռոսիյսկայա գազետան» գրում է, որ փորձագետները խիստ ջանացել են Մուրսիի նոր հռչակագրում առաջինի համեմատությամբ տաբերություններ գտնելու համար: Օրինակ, նախագահի բոլոր հրամանները ազատված են իրավական վիճարկումից:
BFM.RU-ն հայտնում է, որ նոր սահմանադրական հռչակագիրը, որը կիրակի օրն ընդունել է Մուրսին, ենթադրում է Սահմանադրական հանձնաժողովի ուղղակի ընտրություններ, որը կզբաղվի երկրի հիմնական օրենքի ձեւակերպմամբ` Սահմանադրության նախագծին եգիպտացիների անհամաձայնության դեպքում: news.am