Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Հոկտեմբեր 2017
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5
   

Եգիպտոսի ընդդիմությունը հրաժարվում է բանակցել Մուհամմադ Մուրսիի հետ

Տվյալներ:

Rbb.am - Եգիպտոսի մի շարք ընդդիմադիր շարժումների և կուսակցությունների ներկայացուցիչներ հայտարարել են, որ բանակցություններ չեն վարի երկրի նախագահ Մուհամմադ Մուրսիի հետ, որը ընդդիմությն ներկայացուցիչներին կոչ էր արել հանդիպել և քննարկել առկա խնդիրները,- հաղորդում է Reyters-ը:

Բանակցություններից հրաժարվելու մասին առաջինը հայտարարել է «Ապրիլի վեց» ընդդիմադիր շարժումը, որն առանցքային դեր է խաղացել Հուսնի Մուբարաքի վարչակարգի տապալման գործում:

Ընդդիմության ներկայացուցիչներն ընդգծել են, որ Մուրսիի միակ ելքը հրաժարական տալն է:

Նախագահական նստավայրի մոտ հավաքված ցուցարարները սուլոցներով և ծափահարություններով ողջունել են ընդդիմադիր առաջնոդների որոշումը:

Ավելի վաղ Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին ընդդիմության ներկայացուցիչներին առաջարկել էր հանդիպել շաբաթ օրը կայանալիք հանրաքվեից հետո և քննարկել երկրի խորհրդարանի վերին պալատի ճակատագիրը, ընտրությունների մասին օրենքը և այլ կարևոր հարցեր: Մուրսին նաև հայտարարել է, որ բողոքի ցույցերի պատճառ դարձած սահամանդրության հռչակագիրը չեղյալ է համարվելու՝ անկախ հանրաքվեի արդյունքներից: 1in.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2017 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66