Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Դեկտեմբեր 2018
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6
   

«Հիշեցնեմ հաճախակի կուռքեր փոխողին` կուռքերի պաշտամունքով զբաղվելն անշնորհակալ գործ է». Էդուարդ Շարմազանով

Տվյալներ:

Rbb.am - Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, Ազգային Ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը նշեց, որ քննարկվել են դեկտեմբերի 15-ի համագումարի տեխնիկական եւ կազմակերպչական հարցերը: Եւս մեկ անգամ վերահաստատվել է Սերժ Սարգսյանին որպես նախագահի թեկնածու առաջադրելու ՀՀԿ-ի պատրաստակամությունը, քննարկվել են նաև նախընտրական ծրագրի շուրջ հարցեր: Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր` Թուրքմենստան կատարած այցի մանրամասները, որի ընթացքում ՀՀ առաջնորդը հանդիպել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բրյուսելյան այցին և եվրոպացի պաշտոնյաների այն դիտարկմանը, թե Ծառուկյանը լավատես եւ մարդկային գործիչ է, ՀՀԿ մամուլի խոսնակը հիշեցրեց, որ ինքն այդ կապակցությամբ ամբողջական պատասխան տվել է: Շարմազանովի պատկերացմամբ` երկրի նախագահի եւ գերագույն գլխավոր հրամանատարի համար շատ ավելի առաջնային գործոններ են անհրաժեշտ: «Դա քաղաքական կենսագրությունն է, պետական գործչի անցած ուղին, փորձառությունը, Արցախյան հերոսամարտի ղեկավար լինելը եւ այլն եւ այլն: Կարծում եմ 3 միլիոնից 2.5 միլիոնը կարող են լինել լավատես ու մարդկային»,- ասաց Շարմազանովը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն իրեն զգուշացրել է, որ ԲՀԿ առաջնորդի հասցեին հնչող արտահայտություններն արժանանում են ՀՀ միլիոնավոր քաղաքացիների կոշտ գնահատականներին ու վիրավորական արտահայտություններին, Շարմազանովն ասաց. «Նախ այն, որ նորաթուխ ԲՀԿ-ականը խոսում է միլիոնավոր հայերի կարծիքի մասին, արդեն զվարճալի եւ ժպիտ առաջացնող երեւույթ է: Երկրորդ. կարծում եմ, որ ինքը ոչ ճիշտ թեկնածու է ընտրել շանտաժելու եւ սադրանքով խոսելու համար: Եթե մի քիչ ուսումնասիրեր իմ կենսագրությունը, կգիտակցեր, որ անօգուտ զբաղմունքով է ընտրել: Երրորդ. վիրավորանքներով խոսում են նրանք, ովքեր որ փաստերից զուրկ են: Ես երբեք վիրավորանքներից չեմ խոսել, այսօր եւս չեմ խոսի: Եվ չորրորդ. բարեկամաբար հիշեցնեմ հաճախակի կուռքեր փոխողին, որ կուռքերի պաշտամունքով զբաղվելն անշնորհակալ գործ է»: ՀՀԿ խոսնակի խոսքով` քաղաքական պատասխանատվությունն իրենց համար կարեւոր է, ի տարբերություն շատ քաղաքական ուժերի, որ մի ամիս առաջ մի բան են ասում, իսկ երկրորդ ամիսը՝ մեկ այլ: Շարմազանովը ևս մեկ անգդծեց, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որ այս ընտրությունները լինեն լավագույնը Հայաստանի նախագահական ընտրությունների շարքում: armenpress.am


   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2018 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66