Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Դեկտեմբեր 2018
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6
   

115 տարեկան հասակում ԱՄՆ-ում մահացել է մոլորակի ամենածեր բնակչուհին

Տվյալներ:

Rbb.am - 115 տարեկան հասակում ԱՄՆ-ի Այովայի նահանգի Ջոնսթոն քաղաքում դեկտեմբերի 17-ին մահացել է մոլորակի ամենածեր բնակչուհին` իտալական ծագմամբ ամերիկուհի Դինա Մանֆրեդինին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է նրա թոռնուհին` Լորի Լոգլին:

Գինեսի ռեկորդների գիրքը Մանֆրեդինիին մոլորակի ամենածեր բնակիչն էր հայտարարել մոտ երկու շաբաթ առաջ՝ այն բանից հետո, երբ դեկտեմբերի 4-ին վախճանվեց 116-ամյա ամերիկուհի Բեսի Կուպերը:

Դինա Մանֆրեդինին 1920 թվականին Իտալիայից Այովայի նահանգի Դե Մոյն քաղաք է արտագաղթել ամուսնու` Ռիկարդո Մանֆրեդինիի հետ միասին, որը մահացել է 1965 թվականին: Երկրորդ աշխարհամարտի տարիներին նա աշխատել է զինամթերքի արտադրության գործարանում:

Ամուսնու մահից հետո Դինան 42 տարի մենակ Է ապրել, իսկ 2007 թվականին տեղափոխվել Է ծերանոց: 101 տարեկանում նրա մոտ ախտորոշվել էր հաստ աղիքի քաղցկեղ: Մանֆրեդինին ուներ երեք երեխա, յոթ թոռ, յոթ թոռնորդի եւ 12 ծոռ:

Այժմ մոլորակի ամենածեր մարդը 115-ամյա ճապոնացի Ձիրոեմոն Կիմուրան է: Նա ծնվել է 1897 թվականի ապրիլի 19-ին եւ ընդամենը 15 օր է ուշ ծնվել Մանֆրեդինիից: Ներկայում Կիմուրան ապրում է Կիոտոյի պրեֆեկտուրայի Կյոտանգո քաղաքում: armenpress.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2018 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66