Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Դեկտեմբեր 2018
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6
   

Ալեն Դելոնը ժամանեց Հայաստան

Տվյալներ:

Rbb.am - Հայաստան ժամանեց աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը:

Բոլոր ժամանակների ամենացանկալի տղամարդը Հայաստանում է գտնվում «Շնորհավոր Ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիայի պրեմիերայի առթիվ: Հայաստանյան այցը տեղի ունեցավ «AP cinema» կինոընկերության տնօրեն Վալերի Սահարյանի հրավերով, ով ֆիլմի համապրոդյուսերն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ալեն Դելոնը դեկտեմբերի 18-ին կհանդիպի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Դեկտեմբերի 18-ին Ալեն Դելոնը կհանդիպի լրագրողների հետ, իսկ երեկոյան տեղի կունենա կինոալմանախի շնորհանդեսը «Մոսկվա» կինոթատրոնում: Դեկտեմբերի 19-ին ֆիլմի ստեղծագործական կազմը` Ալեն Դելոնի հետ, կմեկնի Մոսկվա` «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի շնորհանդեսին մասնակցելու համար:

Ֆիլմը բաղկացած է հինգ նովելից, որոնցից յուրաքանչյուրը նկարահանել է առանձին ռեժիսոր` Արտեմ Ակսենենկոն, Սարիկ Անդրեասյանը, Անտոն Բորմատովը, Դմիտրի Գրաչեւը, Կլիմ Պոպլավսկին: Կինոնկարի պրոդյուսերներն են`Գեորգի Մալկովը, Սարիկ Անդրեասյանը, Ղեւոնդ Անդրեասյանը, Վալերի Սահարյանը, Վլադիմիր Պոլյակովը: «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի բյուջեն կազմում է 6 միլիոն դոլար (ներառյալ գովազդային-մարքեթինգային ծախսերը), իսկ արտադրության վրա ծախսվել է 2 միլիոն դոլար: Ֆիլմը էկրան կբարձրանա դեկտեմբերի 27-ից: armenpress.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2018 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66