Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Դեկտեմբեր 2018
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6
   

Երևանի փողոցները մաքրելու համար շուրջ 180 միավոր տեխնիկա է գործի դրվել

Տվյալներ:

Rbb.am - Երեկ և այսօր տեղացած ձյունը մաքրելու համար Երևանի փողոցներ է հանվել շուրջ 180 միավոր տեխնիկա. ձյուն մաքրող մեքենաներ, մայթերը մաքրող փոքրիկ տրակտորներ, աղ ցանող մեքենաներ:

Tert.am–ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը։

 

«Երկրորդ օրն է՝ մաքրում ենք, միայն ես եմ ներսում, մնացածը բոլորը դուրսն են»,- ասաց Կառլեն Ղազարյանը:

Հիշեցնենք, որ նախքան ձյան տեղալը Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսությունը հրավիրել էր մամուլի ասուլիս և ներկայացրել, թե ինչ նախապատրաստական աշխատանքներ են տարվել՝ ձմեռը դիմավորելու համար: Մասնավորապես,ամբարել է 1 680 տոննա աղ և 4 500 խմ ավազ:

 

 

Կառլեն Ղազարյանի խոսքով՝ ճանապարհները ամբողջությամբ մաքուր են, իսկ ինչ վերաբերում է տրանսպորտային խցանումներին, ապա, ըստ նրա, դա որևէ կերպ կապված չէ քաղաքապետարանի աշխատանքի հետ. գուցե, վթարների հետևանքով առաջացող խցանումներ են։

 

Կառլեն Ղազարյանը նաև տեղեկացրեց, որ, ինչպես և հայտարարված էր նախօրոք, կենտրոնական և երկրորդական փողոցների վրա տեղակայված բոլոր տնտեսվարող սուբյեկտներին նախապես բաժանված են եղել գործիքներ՝ իրենց շուրջբոլորը մաքրելու համար:

 

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետը նշեց, որ մայրաքաղաքի Արաբկիր, Ավան, Քանաքեռ Զեյթուն և մի շարք այլ համայնքների բակերում և շքամուտքերում ևս կիրակի օրը իրականացվել են ձյան մաքրման աշխատանքներ:

 

Ըստ Կառլեն Ղազարյանի՝ մաքրման աշխատանքներն իրականացրել են Երևանի քաղաքապետարանի պայմանագրային աշխատողները, սակայն նրանց օգնել են նաև համայնքի բնակիչները: tert.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2018 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66