Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Դեկտեմբեր 2018
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6
   

«Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի հայաստանյան պրեմիերային ներկա կլինի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը

Տվյալներ:

Rbb.am - «Enjoy movies» եւ «AP» cinema» կինոընկերությունների համատեղ արտադրությամբ «Շնորհավոր Ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիայի հայաստանյան պրեմիերան կկայանա դեկտեմբերի 18-ին:

Ֆիլմը բաղկացած է հինգ նովելից, որոնցից յուրաքանչյուրը նկարահանել է առանձին ռեժիսոր` Արտեմ Ակսենենկոն, Սարիկ Անդրեասյանը, Անտոն Բորմատովը, Դմիտրի Գրաչեւը, Կլիմ Պոպլավսկին: Կինոնկարի պրոդյուսերներն են`Գեորգի Մալկովը, Սարիկ Անդրեասյանը, Ղեւոնդ Անդրեասյանը, Վալերի Սահարյանը, Վլադիմիր Պոլյակովը:                                      

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «AP» cinema կինոընկերությունից, «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի բյուջեն կազմում է 6 միլիոն ԱՄՆ դոլար` ներառյալ գովազդային-մարքեթինգային ծախսերը, իսկ արտադրության վրա ծախսվել է 2 միլիոն դոլար:

Հայաստանյան պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ Մոսկվայում ֆիլմի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 19-ին: Ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա դեկտեմբերի 27-ից:

Ֆիլմի հայաստանյան պրեմիերային ներկա կգտնվի աշխարհահռչակ դերասաններ Ալեն Դելոնը, Իրինա Ռոզանովան, Կոնստանտին Կրյուկովը, ինչպես նաեւ ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, պրոդյուսերներ` Վալերի Սահարյանը եւ Ղևոնդ Անդրեասյանը:

«Շնորհավոր Ամանոր, մայրեր» կինոալմանախը հանդիսատեսի մեծ համակրանքը վայելած «Մայրեր» ֆիլմի շարունակությունն է: Ֆիլմը նկարահանվել է Ռուսաստանում եւ Ֆրանսիայում: «Շնորհավոր Ամանոր, մայրեր» կինոալմանախում կլինեն նոր պատմություններ եւ նոր հերոսների նոր արկածներ` միավորված մեկ զգացմունքով` սեր մայրերի հանդեպ: Ալմանախում ներկայացված է հինգ նովել` հումորային և հուզական, լիրիկական և կոմիկական: Յուրաքանչյուր նովել պատմում է մոր և երեխայի` երկու ամենահարազատ մարդկանց սիրո մասին:                                                                          

Ռեժիսոր Արտեմ Ակսենենկոյի նկարահանած «Մայրերի պատերազմ» նովելում ներկայացվում է հետևյալ պատմությունը. Լենան և Մաշան լավագույն ընկերուհիներ էին մինչ այն պահը, քանի դեռ նրանցից մեկը չէր հաղթել "Мисс Снежинка" մրցույթում: Անցնում են երկար տարիներ և ահա նախկին ընկերուհիների աղջիկները պետք է մասնակցեն նմանատիպ մրցույթի

Նովելում նկարահանվել են` Եկատերինա Վիլկովան, Սվետլանա Իվանովան, ՄակսիմՎիտորգանը, Կոնստանտին Կրյուկովը և այլք:

Ռեժիսոր Դմիտրի Գրաչևի նկարահանած «Թավջութակահարը» նովելում ներկայացվում է մի պատմություն, երբ մայրը որոշում է ուրախացնել որդուն` Մոսկվա մեկնելու տոմս է գնում, որպեսզի ներկա գտնվի որդու երկար սպասված համերգին, որտեղ նա կատարելու էր թավջութակի համար գրված ստեղծագործությունը : Մայրը չէր էլ պատկերացնում, թե իրեն ինչ է սպասում

Նովելում նկարահանվել են` Տատյանա Վասիլևան, Վիկտոր Վասիլևան, ԳարիկԽառլամովը, Ագնիյա Դիտկովսկիտեն և այլք:

Ռեժիսոր Կլիմ Պոպլավսկու նկարահանած «Սողոմոնի որոշում» նովելում Վիկտորիան հաջողակ բիզնես լեդի է, որը ֆիրմայում բարձր պաշտոն է զբաղեցնում: Աշխատանքը և կարիերան խլում են նրա ամբողջ ազատ ժամանակը: Վիկտորիայի 7-ամյա աղջիկը` Սոնյան, հազվադեպ էր տեսնում մորը և ամբողջ ազատ ժամանակն անցկացնում էր դայակի` Գալինայի հետ: Ամանորի նախաշեմին Սոնյան նամակ է գրում. «Սիրելի Ձմեռ պապ, այնպես արա, որպեսզի դայակ Գալյան դառնա իմ մայրը և մենք միմյանցից երբեք չբաժանվեինք»: Դայակը նամակը հանձնում է Վիկտորիային, որն էլ կարդալով

Նովելում նկարահանվել են` Եկատերինա Կլիմովան, Օլգա Սուտուլովան, ՔսենիաՊոպովիչը, Ալեքսեյ Գրիշինը և այլք:

Ռեժիսոր Անտոն Բոռմատովի նկարահանած «Երջանիկ թվեր» նովելում Քսենիան եւ Ժենյան սիրող զույգ են: Նրանք մի քանի տարի է, ինչ ամուսիններ են, սակայն բացարձակ երջանիկ կլինեին, եթե կարողանային նաև երեխա ունենալ: Ամուսնության յոթերորդ տարեդարձի առթիվ Քսենիան ամուսնուն նվիրում է սիմ քարտ` Եվգենիի սիրած 7 թվերով: Երբ նա քարտը դնում է հեռախոսի մեջ, հնչում է զանգ, որն էլ դառնում է այդ զույգի համար ճակատագրական

Նովելում նկարահանվել են` Ելիզավետա Բոյարսկայան, Մակսիմ Մատվեևը և այլք:

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի նկարահանած «Փարիզ» նովելում Վերա Եվգենևան երկար տարիներ է, ինչ գավառական դպրոցում աշխատում է ֆրանսերենի ուսուցչուհի: Եվգենևայի ամենանվիրական երազանքն էր լինել Փարիզում, որն աշխարհին նվիրել էր ռոմանտիկա և Ալեն Դելոն: Մի գեղեցիկ առավոտ նա անակնկալի է գալիս` սառնարանում գտնելով որդու կողմից թաքցրած ինքնաթիռի երկու տոմս: Ոգևորված զանգահարում է որդուն և լսում. «Մայրիկ, ոչինչ մի հարցրու, միայն հավաքիր իրերը, մենք թռչում ենք Փարիզ»: armenpress.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2018 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66