Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Դեկտեմբեր 2018
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6
   

Արթուր Աբրահամը քաջ գիտակցում է, որ Բուադլայի հետ կոշտ պայքար է սպասվում

Տվյալներ:

Rbb.am - WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում դեկտեմբերի 15-ին կմենամարտի Ֆրանսիան ներկայացնող Մեհդի Բուադլայի հետ

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Աբրահամի մամլո ծառայությունից, Նյուրնբերգում տեղի է ունեցել մամուլի ասուլիս` Արթուր Աբրահամի, Մեհդի Բուադլայի եւ նրանց մենեջերների ու մարզիչների մասնակցությամբ:

«Քաջ գիտակցում եմ, որ կոշտ պայքար է սպասվում: Սա կարող է լինել Բուադլայի կարիերայի վերջին հնարավորությունը` աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու: Նա փորձելու է ամեն ինչ, նա կարող է»,- ասել է Արթուր Աբրահամը:

«Միշտ հավատացել եմ, որ Արթուր Աբրահամը կարող է լինել սուպեր միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն: Դա ապացուցեց օգոստոսին Շտիգլիցի հետ նրա մեծ մենամարտը, դա ցույց է տալիս նաեւ նրա նախապատրաստական փուլը Բուդլայի հետ մենամարտին ընդառաջ»,- նշել է Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները:

Աբրահամն առաջին անգամ կմենամարտի WBO չեմպիոնական գոտու պաշտպանության համար, որը նվաճել էր այս տարվա օգոստոսի 25-ին` հաղթանակ տանելով Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում:

Արթուր Աբրահամը ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երեւանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն: Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 38 մենամարտ, որոնցից 35-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ:

Չորս տարի անընդմեջ (2006-2010) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ: Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից): 2011 թվականի սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20 ամյակին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է 1-ին աստիճանի մեդալով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»` Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար: armenpress.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2018 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66