Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Դեկտեմբեր 2018
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6
   

Հայաստանի տաղանդը` Հենրիխ Մխիթարյան. ՈՒԵՖԱ-ի պաշտոնական հանդես

Տվյալներ:

Rbb.am - ՈՒԵՖԱ-ի «Չեմպիոնների լիգա»-ի պաշտոնական հանդեսը հոդված է հրապարակել նվիրված Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է «հանքափորների» պաշտոնական կայքը: Խոսելով ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանի ցուցադրած հրաշալի խաղի մասին` պարբերականը գրում է. «Չնայած նրան, որ Մխիթարյանը 24 տարեկան կդառնա միայն հունվարին` Խորհրադային միության անկումից հետո Մխիթարյանին կարելի է համարել Հայաստանի մեծագույն ֆուտբոլիստը»:

Մխիթարյանի գոլառատ խաղին անդրադառնալով` ՈՒԵՖԱ-ի պաշտոնական հանդեսն ընդգծում է` կիսապաշտպանին հաջողվում է շատ գոլեր խփել` տարբեր տեսակի եւ ոճի մեջ: Հիշատակելով Մխիթարյանի կենսագրական տվյալները` պարբերականը նրան անվանում է «ֆուտբոլի որդի» եւ մեջբերում կիսապաշտպանի խոսքը. «Դեռ մանուկ ժամանակ ես սիրում էի հետեւել հայրիկիս խաղին եւ շատ էի ուզում նրա հետ մարզումների գնալ: Ու երբ հայրիկն ինձ չէր տանում իր հետ, ես լացում էի դռան առաջ կանգնած: Միշտ երազել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու մասին եւ շնորհակալ եմ ծնողներիս` երազանքս ի կատար ածելու համար»: Բազում այլ հարցերում Հենրիխին օգնել եւ օգնում է մայրը: 1995թ., երբ Մխիթարյանների ընտանիքը նոր էր տեղափոխվել Երեւան, եւ փոքրիկ Հենրիխը նոր- նոր 7 տարեկան էր, ուղեղի չարորակ ուռուցքից մահացավ Համլետ Մխիթարյանը: Ֆուտբոլը Հենրիխի համար դարձավ սփոփանքի միջոց եւ ընտանեկան բիզնես: Կիսապաշտպանի մայրը աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ քույրը` Մոնիկան` ՈՒԵՖԱ-ում: Այս ամենի հետ մեկտեղ Մխիթարյանը հրաշալի գիտակցում է, թե ինչ պատասխանատվություն է ընկած նրա ուսերին, որպես հայկական ֆուտբոլի «աստղ»:

Անդրադարձ կատարելով նաեւ «Չեմպիոնների լիգա»-ին` պարբերականը շեշտում է Մխիթարյանի խոսքը. «Մենք ունենք հրաշալի թիմ եւ մարզիչ, ով ամեն տարի ավելի է կատարելագործվում եւ իր ամբողջ գետլիքները փոխանցում է իր ֆուտբոլիստներին: Ես եմ մեծ աճ ապրել եւ դրա համար պարտական եմ նրան: Նրա օրինակին հետեւելով` մենք մեծ բարձունքների կհասնենք»: armenpress.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2018 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66