Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Դեկտեմբեր 2018
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6
   

Բրիտանական մշակութային ընկերությունն Անին համարել է Արևմուտքի ճարտարապետության աղբյուրը

Տվյալներ:

Rbb.am - Պատմական Անին Արևմուտքի ճարտարապետության համար վերածննդի աղբյուր է եղել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչեով թուրքական Sondakika.com կայքը, նման կարծիք է հայտնել բրիտանական «Մշակութային ուղիներ» միության նախագահ անգլիացի Քեյթ Քլոուն:

Բրիտանացի Քլոուն չափազանց կարևորել է Անիի ավերակների ճարտարապետական արժեքը: Նրա խոսքով` Անիի ճարտարապետական հուշարձանները մեծ ներդրում են ունեցել Արևմուտքի ճարտարապետության զարգացման գործում: «Այստեղից եկող ճարտարապետությունը կամաց-կամաց տարածվեց Եվրոպայում և կարևոր տեղ զբաղեցրեց եվրոպական Ռենեսանսում: Այսինքն ողջ աշխարհի ճարտարապետության ճարտարապետությունը սովորեցվել է Անիից: Առաջին եկեղեցիները, առաջին շինություններն ու այսօրինակ այլ կառույցներն առաջինն արվել են այստեղ և հետո միայն տարածվել Եվրոպայում` հասնելով մինչև Անգլիա, Նորվեգիա, Շվեյցարիա: Արևմուտքի ճարտարապետության աղբյուրն էլ է Անին»,-ասել է եվրոպացի մասնագետը:

Թուրքական ընկերության հրավերով Թուրքիայում գտնվող բրիտանական միությունը պատմական Անիից բացի եղել է նաեւ Կարսում, Արդահանում, Աղրըում (Արարատ), ինչպես նաև Իգդիրում: Հատկանշական է, որ իր խոսքում «Մշակութային ուղիներ» միության նախագահը չի խոսում այս տարածքների հայկական լինելու մասին: armenpress.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2018 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66