Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Դեկտեմբեր 2018
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6
   

Լոնդոնի կենտրոնում վառվել են Մեծ Բրիտանիայի՝ Ծննդյան տոների գլխավոր տոնածառի լույսերը

Տվյալներ:

Rbb.am - Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի Տրաֆալգարյան հրապարակում դեկտեմբերի 6-ի երեկոյան փայլատակել են երկրի Ծննդյան տոների գլխավոր տոնածառի դրասանգների լույսերը: Այս արարողությունը նշանավորում Է տոնական սեզոնի՝ համերգների, ինչպես նաեւ սպառավաճառքների սկիզբը խանութներում, ուր մարդիկ շտապում են՝ փնտրելով նվերներ եւ ուտեստներ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Մեծ Բրիտանիայի՝ Ծննդյան տոների գլխավոր եղեւնին ըստ ավանդույթի կանգնեցվել Է Տրաֆալգարյան հրապարակում: 60-րդ անգամ անընդմեջ եղեւնին Լոնդոն Է բերվում Նորվեգիայի անտառներից: Այս ավանդույթի սկիզբը դրվել Է 1947 թվականին: Նորվեգացիներն այս կերպ շնորհակալություն են հայտնում բրիտանացիներին այն օգնության համար, որը ցույց Է տրվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Նացիստական օկուպացման տարիներին Նովեգիայի թագավորական ընտանիքը տարագրության մեջ ապրել Է Լոնդոնում:

Տոնածառի տոնական լույսերը վառելու արարողությանը մասնակցել են Վեստմինստերի կենտրոնական շրջանի լորդ-քաղաքագլուխ Անջելա Հարվին եւ Նորվեգիայի մայրաքաղաքի քաղաքագլուխ Ստիան Բերգեր Ռոսլանդը: armenpress.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2018 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66