Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Դեկտեմբեր 2018
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6
   

Բեն Լադենի վերացման մասին Քեթրին Բիգելոուի կինոժապավենը տարվա լավագույն ֆիլմն Է ճանաչվել ըստ ԱՄՆ-ի Կինոքննադատների ազգային խորհրդի վարկածի

Տվյալներ:

Rbb.am - Ամերիկացի ռեժիսոր Քեթրին Բիգելոուի «Թիրախ թիվ մեկ» ֆիլմը դեկտեմբրի 5-ին տարվա լավագույն կինոնկարն Է ճանաչվել ըստ ԱՄՆ-ի Կինոքննադատների ազգային խորհրդի վարկածի:

Կինոժապավենը հիմնված Է իրական իրադարձությունների վրա, որոնք պատմում են 2011 թվականի մայիսին Պակիստանում «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի վերացման մասին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Բացի այդ, Բիգելոուն ճանաչվել Է տարվա լավագույն ռեժիսորը, իսկ Ջեսիկա Չեստեյնը՝ ԿՀՎ-ի երիտասարդ գործակալի դերակատարուհին, գործակալ, որը կյանքը նվիրել Է բեն Լադենին բռնելուն, արժանացել Է լավագույն դերասանուհու կոչման:

«Թիրախ թիվ մեկ»-ը վարպետորեն նկարահանված ֆիլմ Է: Քեթրին Բիգելոուն հանդիսականներին ներսից ցույց Է տալիս արդի պատմության դարակազմիկ պահերից մեկը: Դա կլանող, ուշադրությունը լարող եւ խորապես հուզումնալից կինոնկար Է»,- նշել Է կինոքննադատների խորհրդի տնօրեն Էննի Շուլհոֆը:

Այս շաբաթ ավելի վաղ այդ ֆիլմն արժանացել Է եւս մեկ հեղինակավոր պարգեւի՝ Նյու Յորքի կինոքննադատների ընկերության մրցանակին: Կինոնկարի պրեմիերան ԱՄՆ-ում պլանավորված Է դեկտեմբերի 19-ին: armenpress.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2018 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66