Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Դեկտեմբեր 2018
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6
   

«Հատիս»-ը ասպարեզ դուրս կգա 2014 թվականին

Տվյալներ:

Rbb.am - «Հատիս» կանանց բասկետբոլի թիմը կվերաձեւավորվի եւ 2014 թվականին կրկին սպորտային ասպարեզ դուրս կգա:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից փոխնախագահ Վահագն Հարութունյանը,   ֆեդերացիան 2013 թվականը նոր բասկետբոլիստներ գտնելու ուղղությամբ աշխատանքներ կտանի:

«Ֆեդերացիան հիմա ֆինանսապես չի կարող պահել «Հատիս»-ը, հաջորդ տարի մեր ուշադրությունը կկենտրոնացնենք ազգային թիմի վրա, որից հետո նորից կվերադառնանք «Հատիս»-ին»,-ասաց Հարութունյանը:

«Հատիս» բասկետբոլային ակումբը Հայաստանի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր թիմն է: ԽՍՀՄ-ի օրոք Աբովյանի «Հատիս» կանանց թիմը մեծ հաջողությամբ հանդես է եկել ԽՍՀՄ-ում անցկացվող խոշոր մրցաշարերում, իսկ 1988 թվականին նվաճել է ԽՍՀՄ-ի գավաթը: Խորհրդային Միության փլուզումից հետո անկախություն ձեռք բերած Հայաստանում մի շարք մարզական ակումբներ դադարեցրին իրենց գործունեությունը, այդ թվում` «Հատիսը»: Երկարատև ընդմիջումից հետո` 2009 թվականին, «Հատիս»-ը նորից սկսեց հանդես գալ միջազգային մրցաշարերում: 2009-2010 թվականներին այն մասնակցել է Եվրոպայի խմբային փուլին, իսկ 2012 թվականին ընդգրկվել է Եվրոպայի գավաթի փլեյ-օֆֆի 32 մասնակիցների ցուցակում:   armenpress.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2018 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66