Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Դեկտեմբեր 2018
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6
   

ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառվելու դեպքում «Սասունցի Դավիթ» էպոսը նորովի կներկայանա աշխարհին

Տվյալներ:

Rbb.am - ՅՈւՆԵՍԿՕ-ի հանձնաժողովը` «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտե»-ի նիստում դեկտեմբերի 5-ին կքննարկի հայկական էպոսը` «Սասունցի Դավիթ»-ը, մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկելու հարցը:

Էպոսի ընդգրկումը եւ ճանաչումը որպես համամարդկային մշակութային արժեք Հայաստանի համար չափազանց մեծ նշանակություն եւ կարեւորություն ունի: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, «Սասունցի Դավիթ» էպոսի հնարավոր ընդգրկումը ցանկում կարեւոր է եւ քաղաքական, եւ մշակութային տեսակետից: «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության պահպանության մասին կոնվենցիան արդեն վաղուց դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքական հարթակ: Առավոտյան նիստում հարցի քննարկումից հետո հնարավոր կլինի տեսնել, թե ինչ զարգացումներ կլինեն»,- ասաց նա:

Բանասիրական գիտությունների թեկնածու, էպոսագետ Հայկ Համբարձումյանը եւս կարեւորում է «Սասունցի Դավիթ» էպոսի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկվելը: «Ինչպես ազգային մշակույթի յուրաքանչյուր դրսեւորման, այնպես էլ «Սասնա ծռերի» կամ «Սասունցի Դավիթ» ժողովրդական դյուցազներգության միջազգային ճանաչումը շատ կարեւոր է հայ ժողովրդի ու մշակույթի ճանաչողության տեսանկյունից»,- ասաց նա: Բացի սրանից, «Սասնա ծռերը», ըստ Հայկ Համբարձումյանի, առանձնահատուկ ստեղծագործություն է: «Շատ քիչ ժողովուրդներ ունեն այդքան ամբողջական, խոր, բազմաշերտ էպիկական ստեղծագործություն, որը միավորում է մեր ժողովորդի առասպելական նախնադարյան պատկերացումները, համեմված` էպիկական բազմազան մոտիվներով պատմական տարբեր շրջանների մասին վկայություններ, ինչպես նաեւ քրիստոնեական աշխարհայացքը, հավատն առ Աստված, հավատն առ արդարության հաղթանակն ու լավ ապագայի վերաբերյալ ժողովրդի երազներն ու հույսերը»,- ասաց էպոսագետը` շեշտելով, որ պետք է եւ կարեւոր այս նախաձեռնության հաջողությունը:

Հայկ Համբարձումյանն այն կարծիքն է, որ մեր էպոսը թեեւ բավական ճանաչված է աշխարհում, սակայն մշտապես նոր ու նորովի ներկայացման, մեկնաբանման կարիք կա: Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի նիստում կքննարկվի մոտ 60 հայտ` կոմիտեի ցուցակում ներառելու համար:

Կոմիտեի յոթերորդ նիստն անցկացվում է դեկտեմբերի 3 -7-ը Փարիզում` ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնական գրասենյակում: armenpress.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2018 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66