Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Դեկտեմբեր 2017
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
   

ԱՄՆ-ում զենքի սահմանափակման հանրագիրը ռեկորդային թվով ստորագրություններ Է հավաքել

Տվյալներ:

Rbb.am - ԱՄՆ-ում զենքի վերահսկողության մասին հանրագիրը ռեկորդային թվով ստորագրություններ Է հավաքել. երեք օրում այն ստորագրել Է ավելի քան 160 հազար մարդ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Agence France-Presse-ի դեկտեմբերի 17-ի տեղեկատվությանը:

Զենքի ձեռքբերման օրենսդրական սահմանափակումներ մտցնելու պահանջով նախագահ Բարաք Օբամային հղված դիմումը՝ ԱՄՆ-ի նախագահի կայքի «Մենք՝ ժողովուրդը» ծրագրի բաժնում զետեղվել Է Քոնեկտիկուտի դպրոցում տեղի ունեցած՝ երեխաների զանգվածային սպանությունից անմիջապես հետո:

«Այս դիմումի տակ հավաքված ստորագրությունները վկայում են խորհրդարանական քննարկում սկսելու մեր կոլեկտիվ պահանջը, որի արդյունքը պետք Է դառնա այնպիսի օրենքների ընդունումը, որոնք կկարգավորեն քաղաքացիների՝ զենք ձեռք բերելու հնարավորությունը»,- ասված Է հանրագրի տեքստում:  

Նախագահ Բարաք Օբաման «Սենդի Հուք» դպրոցում զանգվածային սպանությանը նվիրված հեռուստաուղերձում հայտարարել Է «խելամիտ միջոցների» ընդունման անհրաժեշտության մասին, որպեսզի բացառվի նման ողբերգության կրկնվելը: Ավելի ուշ Օբաման կրկնել Է իր խոսքը Նյութաունում տեղի ունեցած սգո արարողության ժամանակ: Թե հատկապես ինչ միջոցների մասին Է խոսքը, ո՛չ Օբաման ինքը, ո՛չ Էլ նրա վարչակազմի անդամներն առայժմ չեն հայտնել: armenpress.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2017 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66