Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Հոկտեմբեր 2017
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5
   

Անհայտ անձը բենզինով այրել է բենզալցակայանի աշխատակիցներին՝ փորձելով հափշտակել եղած գումարը

Տվյալներ:

Rbb.am - Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 04:30-ի սահմաններում, ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել են, որ այրվածքերով իրենց մոտ են տեղափոխվել երկու երիտասարդ, որոնցից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

 

Նշված կենտրոն են մեկնում ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ Նոր Նորքի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արսեն Մեխակյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը, բաժանմունքի պետ Արթուր Շմավոնյանի և բաժանմունքի պետի տեղակալ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ:

 

Օպերատիվ խումբը պարզում է, որ երիտասարդները հիվանդանոց են տեղափոխվել Ռուբինյանց 58/1 հասցեում գործող SPS բենզալցակայանից:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կենտրոն ժամանած ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ, պարզում են, որ հիվանդանոց տեղափոխվածները Վերին Շենգավիթ 10-րդ փողոցի բնակիչ 25 ամյա Գուրգեն Կարապետյանն է, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և Երևան քաղաքի Մինաս Ավետիսյան փողոցի բնակիչ՝ 28 ամյա Արամայիս Դվոյան է:

 

shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 03:30-ի սահմաններում, անհայտ անձը սպառնալիքներ տալով բենզալցակայանում որպես լիցքավորող աշխատող Ա. Դվոյանին, փորձում է ստիպողաբար մտնել ներս և այդ ընթացքում անհայտ անձը պահանջում է նրանց մոտ եղած ողջ գումարը՝ սպառնալով, որ եթե դուռը չբացեն և իր պահանջած գումարը չտան ապա նա հրկիզելու է բենզալցակայանը:

 

Հանցագործը, տեսնելով որ չի կարողանում դռնից ներս մտնել, կոտրում է պատուհանի փեղկը և իր հետ տարայով բերած բենզինը լցնում է Ա. Դվոյանի և ներսում բազմոցին քնած Գ. Կարապետյանի վրա և հրկիզում նրանց, որից հետո տեսնելով քնած աշխատակիցը արթնանում և օգնություն է կանչում, նա դիմում է փախուստի՝ անավարտ թողնելով հանցագործությունը:

 

Դեպքի վայր են ժամանում Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորրձաքրեագետները, ինչպես նաև Նոր Նորքի քննչական բաժնի քննիչները: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնում, ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական միջոցառումներ ավազակային հարձակումը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: 1in.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2017 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66