Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Դեկտեմբեր 2017
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
   

Աշտարակում 17-ամյա երիտասարդը գողության կատարելիս փորձել է խեղդել տանտիրուհուն

Տվյալներ:

Rbb.am - Ոոստիկանության Աշտարակի բաժին դեկտեմբերի 12-ին՝ ժամը 20.30-ին, դիմել է Սասունիկ գյուղի 46-ամյա մի բնակչուհի և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում վերադառնալով տուն` նկատել է, որ խառնված են տան իրերը և կոտրված է ննջասենյակի պատուհանի ապակին, իսկ համակարգիչը գտնվում է նկուղի տանիքին:

Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության, այդ պահին տանը ինչ-որ մեկը հարձակվել է իր վրա, բռնելով պարանոցից փորձել է խեղդել, սակայն իր օգնություն կանչերից այդ անձը դիմել է փախուստի:

Փախուստի պահին կինը նկատել է, որ նա իր համագյուղացին է` 1995 թ. ծնված Արման Ֆ.-ն, որը փախուստի դիմելիս, դեպքի վայրում գրպանից գցել է բջջային հեռախոսը:

Միջադեպի հետևանքով կնոջը պատճառվել է մարմնական վնասվածք, իսկ նյութական վնասի չափը պարզվում է:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 22.15-ին, տղան Սասունիկ գյուղից բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է նախաքննություն: tert.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2017 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66