Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Հոկտեմբեր 2017
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5
   

Երեք ՍՊԸ-ների տնօրենն ու գործընկերը մեղադրվում են խոշոր չափի հափշտակության եւ խարդախության մեջ

Տվյալներ:

Rbb.am - ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ» և «Նարեկ-Գրադ» ՍՊ ընկերությունների տնօրեն Գագիկ Պապոյանի ու նրա գործընկեր Սիմոն Աղազարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը:

Ծառայությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա` խարդախությամբ բազմաթիվ անձանց առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու համար Գագիկ Պապոյանին ու Սիմոն Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց` նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորում:

Քրեական գործով ներկայացված քաղաքացիական հայցերը, գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերն ապահովելու համար կալանք է դրվել ինչպես մեղադրյալների անձնական, այնպես էլ «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ» և «Նարեկ-Գրադ» ՍՊ ընկերությունների ողջ գույքի վրա:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հիշյալ գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել են երկու քրեական գործեր` Մեսրոպ Սահակյանի կողմից խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու և Կարեն Կարապետյանի ու Մեղեդի Մարդիրոսյանի կողմից նախնական համաձայնությամբ կեղծ փաստաթղթեր կազմելու և իրացնելու վերաբերյալ, որոնք ուղարկվել են ըստ քննչական ենթակայության:

Մեղադրյալներ Գագիկ Պապոյանի ու Սիմոն Աղազարյանի վերաբերյալ քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը 2012թ. դեկտեմբերի 7-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը, և գործը նույն օրն ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: armenpress.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2017 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66