Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Դեկտեմբեր 2017
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
   

Տաքսու վարորդը տիրացել էր ուղևորների գումարին և իրերին

Տվյալներ:

Rbb.am - Օրերս ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 1-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում կորցրել է բջջային հեռախոսը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 1-ին, ժամը 20.30-ի սահմաններում, քաղաքացին իր բջջային հեռախոսն ու կնոջ մոր պայուսակը, որի մեջ եղել է ոսկյա ժամացույց, ոսկյա 2 մատանի, 63.000 դրամ, 50 եվրո, ռուսական մետաղադրամներ, բանալի, անձնագիր և շպարման պարագաներ, մոռացել և թողել է «ՎԱԶ-2107» մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում:

Ոստիկանները պարզել են նաև, որ տաքսու վարորդը՝ 1951 թ. ծնված Գառնիկ Է.-ն, հեռանալով նշված վայրից` ապօրինի կերպով տիրացել է նշված գումարին և իրերին:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 7-ին, ժամը 00.50-ին, տաքսու վարորդը ներկայացել է բաժին, խոստովանել իր կողմից կատարած արարքն ու Նուբարաշենի խճուղում գտնվող ռեստորանի ցանկապատի միջից ներկայացրել իր կողմից պահված գողոնը:

Կատարվում է հետաքննություն:

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2017 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66