Թուրքիայում ամուսինը կացնով սպանել է քնած կնոջը
- Տվյալներ:
- Հրապարակվել է Ուրբաթ, 07 Դեկտեմբեր 2012 11:59
Rbb.am - Թուրքիայի Բուրսա նահանգի Իզնիքի շրջանում 55-ամյա Մեհմեդ Մենքեշը գիշերը կացնով սպանել է քնած 50-ամյա կնոջը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 5-ին, 2 երեխաների հայր մեհմեդ Մենքեշը սպասել է մինչեւ կինը՝ Քադրիյե Մենքեշը քնի, որից հետո վերցրել է կացինը եւ մի քանի անգամ հարվածել կնոջ գլիխին։ Կնոջն սպանելուց հետո բարձրացել է տան երկրորդ հարկում բնակվող տղայի տուն եւ ասել. «Արթնացեք, ես ձեր մայրիկին սպանեցի»։
Տղան եւ հարսն անմիջապես իջնում են ներքեւ եւ սենյակում հայտնաբերում արյան մեջ կորած անշունչ մոր մարմինը։ Տղայի եւ հարսի բղավոցներից հարեւանները ժանդարմերիա են զանգում։ Դեպքի վայր ժամանած իրավապահները ձերբակալել են Մեհմեդ Մենքեշին։
Պարզվել է, որ Մեհմեդ Մենքեշը նախկինում հոգեկան խնդիրներ է ունեցել եւ բուժում է անցել։ news.am