Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Հոկտեմբեր 2017
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5
   

Կորել է Վանաձորի մանկատան սանը. շրջանառվում են իրարամերժ վարկածներ

Տվյալներ:

Rbb.am - NEWS.am-ի Լոռիի թղթակցի տեղեկություններով՝ Վանաձորի մանկատան նախկին սան, 17-ամյա Խաչիկ Գալստյանի մասին արդեն մի քանի ամիս է հարազատները տեղեկություն չունեն:

Մեզ հասած տեղեկություններով՝ դեռեւս հունիսին Խաչիկը փախել է Վանաձորի մանկատնից եւ ուղեւորվել Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Անուշավան գյուղ՝ մոր մոտ:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց նաեւ Խաչիկ Գալստյանի մայրը՝ տիկին Լուսիկը. «Դեռ հունիսին ինքը մանկատնից փախավ եկավ իմ մոտ, հետո սեպտեմբերի 19-ին գնաց Արթիկ ՔԿՀ՝ հորը տեսնելու, ու էդ օրվանից մինչ օրս ոչ մի լուր չկա»,-ասաց նա: Մոր պատմելով ինքը սեպտեմբերի 19-ին որդու անհետանալու մասին տեղեկացրել է ոստիկանության ինչպես Գյումրիի, այնպես էլ Արթիկի բաժիններին: «Գնացի ոստիկանություն, դիմում գրեցի, որ երեխաս չկա, կորել է, բայց մինչ այսօր ոչ մի տեղեկություն չունեմ»,-ասաց նա: Տիկին Լուսիկի փոխանցմամբ՝ ինքը չի պատկերացնում, թե ուր գնացած կարող է լինել որդին:

Իսկ ահա Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը, հերքելով վերը նշված վարկածն, իր հերթին նշեց, որ Խաչիկ Գալստանն արդեն դուրս է գրվել մանկատնից՝ մոր դիմումի համաձայն, եւ մանկատան հետ որեւէ կապ այս պահին Խաչիկ Գալստյանը չունի:

Ոստիկանության լրատվության վարչությունից NEWS.am-ի Լոռիի թղթակցին հայտնեցին, որ ոստիկանության Շիրակի մարզի Գյումրիի եւ Արթիկի բաժիններում նման տվյալներով անձի մասին հաղորդում չի ստացվել:

Մինչդեռ մայրը մեզ հետ զրույցում բազմիցս պնդեց, որ ինքը անձամբ է դիմում գրել, նույնիսկ ոստիկանությունից են իր հետ հանդիպել թեմայի հետ կապված:

Նշենք, որ մեր հավաստի տեղեկություններով, Խաչիկ Գալստյանը բազմիցս է փախուստի դիմել Վանաձորի մանկատնից, այնուհետ կրկին ինքնակամ վերադարձել մանկատուն: Իսկ թե ուր է 17-ամյա պատանին, դեռեւս ոչ ոք չգիտի:

Նշենք, որ Խաչիկ Գալստյանը Վանաձորի մանկատանն է հայտնվել 3 տարեկան հասակում՝ 7-ամյա եղբոր՝ Գեւորգ Գալստյանի հետ: Վերջինս վաղուց է դուրս գրվել Վանաձորի մանկատնից եւ իր փոխանցմամբ, տեղեկություններ չունի եղբոր գտնվելու վայրի մասին: news.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2017 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66