McAfeeի հիմնադրին ձերբակալել են Գվատեմալայում
- Տվյալներ:
- Հրապարակվել է Հինգշաբթի, 06 Դեկտեմբեր 2012 11:29
Rbb.am - McAfee հակավիրուսի հեղինակ Ջոն Մաքաֆին Գվատեմալայում ձերբակալվել է ապօրինաբար երկիր մուտք գործելու համար, հայտնել է պետության ներքին գործերի նախարար Մաուրիսիո Լոպես Բոնիլան։ Մաքաֆին Գվատեմալայում հայտնվել էր նախօրեին.
Արդեն երեք շաբաթ նա թաքնվում էր Բելիզի իշխանություններից, որոնք նրան ցանկանում են հարցաքննել հարեւանի սպանության գործով։
Նախարարի խոսքով՝ Մաքաֆիին ոստիկանների ուղեկցությամբ տարել են իմիգրացիոն բաժանմունք։ Նրան, հավանաբար, հենց այսօր Բելիզ կուղարկեն, գրում է BFM.RU-ն՝ վկայակոչելով Reuters-ին։
Նախօրեին Մաքաֆին հայտնել էր, որ մտադիր է Գվատեմալայից քաղաքական ապաստան խնդրել։
Ներկայումս գործարարը ոչ մի կապ չունի իր անունը կրող ընկերության հետ. այն վաճառվել է Intel Corp-ին։ news.am