Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Հոկտեմբեր 2017
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5
   

Ամանորին ընդառաջ փշատերև ծառերի հատման դեպքերը տարեցտարի նվազում են

Տվյալներ:

Rbb.am - Նախատոնական օրերին փշատերև ծառերի` սոճու և եղևնու ապօրինի հատումները տարեցտարի նվազում են:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության պետ Արսեն Ավագյանը, ամեն տարի տոնական օրերին ընդառաջ` անտառներն ու մայթերը վերահսկելու նպատակով ձեռնարկվում են միջոցառումներ` հիմնականում Լոռու և Տավուշի մարզերում:

Այդ օրերին վերահսկողությունը խստանում է նաև Երևանի վաճառակետերում` ճշտելու համար, թե վաճառվող փշատերևները տեղական են, թե դրսից ներկրված, որոնք հիմնականում բերվում են Վրաստանից և Ռուսաստանից: Ավագյանի խոսքով` վերահսկողությունը շրջայցերի տեսքով է, որն իրականացնում է նախարարության Անտառների վերահսկողության բաժինը: «Մարդիկ երբևէ չէին պատկերացնում, որ կգա մի ժամանակ և եղևնիներն այլևս չեն հատվի: Սակայն, ինչպես տեսնում ենք, եկավ այդ ժամանակը: Բացի դրանից, մարդիկ փոխվել են, առաջադեմ են դարձել, փոխվել է նաև նրանց մտածելակերպը: Այժմ իրենք են զանգահարում ու հարցնում, թե կարելի է արդյոք եղևնի կտրել»,-գոհունակությամբ նշեց Արսեն Ավագյանը:

Նա նաև հիշեցրեց, որ 2002-2005 թվականներին նախարարության կողմից թույլտվություն կար` կտրել տոնական եղևնիները: Սակայն որոշակի ժամանակ անց, տեսչությունը եկավ այն համոզման, որ չարժե 1-2 օրվա համար փչացնել բնությունը, և այնուհետև ծառերը թափել աղբամանները:

Ավագյանը զգուշացնում է. եթե գտնվեն օրինազանցներ, ապա անպայման կպատժվեն օրենքով, իսկ օրենքը հնարավորություն է տալիս հատված ծառին համապատասխան սահմանել տուգանքի չափ: Այն պայմանավորված է ծառի տրամագծից և Կարմիր գրքում լինել-չլինելուց: Հատված մեկ ծառի համար կարող է սահմանվել վարչական տույժ 10-50 հազար դրամի չափով, իսկ առավել խոշոր չափերի հատումների դեպքում` սահմանված է նաև քրեական պատասխանատվություն: armenpress.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2017 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66