Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Հոկտեմբեր 2017
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5
   

Դեկտեմբերի 1-ի դրությամբ գրանցված է 73 հազար աշխատանք փնտրող

Տվյալներ:

Rbb.am - Այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ գրանցված է 73 հազար աշխատանք փնտրող, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 13.4%-ով:

Գործազուրկները աշխատանք փնտրողների 85.9%-ն է կամ 62.7 հզ. մարդ, որը 10.8%-ով նվազել է նախորդ տարվա համեմատ: Գործազուրկ կանանց թիվը շարունակում է բարձր մնալ՝ 72.9%, երիտասարդ գործազուրկներն ընդհանուրի 21.2%-ն է: Այս տվյալներն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Զբաղվածության պետական ծառայության արդեն նախկին պետ Սոնա Հարությունյանը, ով երեկ նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:

 

«Աշխատաշուկան ընդհանուր առմամբ ակտիվ է»,- բնորոշեց Հարությունյանը՝ նշելով, որ գործազրկության մակարդակը երկրում 20.9% է:

 

Նա տեղեկացրեց, որ 11,478 մարդ ունի գործազրկության նպաստ ստանալու իրավունք, անցած տարի նպաստի 349 դեպք կասեցվել է, 3230 դեպք դադարեցվել, որի հետևանքով տնտեսվել է 206 մլն 662.2 հզ. դրամ: Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 10 հզ. 400 աշխատանք փնտրող:

 

Նպաստներից զրկվածներն այն անձինք են, որոնք, Հարությունյանի խոսքով, հրաժարվել են առաջարկված «հարմար» աշխատանքից՝ չցանկանալով զրկվել ընտանեկան նպաստից, որը կազմում է 30-80 հզ. դրամ: Հարությունյանը ենթադրեց, որ նրանք ստվերային զբաղվածներն են:

 

Հարությունյանը հայտնեց, որ իրենց մոտ գրանցված են տարբեր մասնագետներ՝ կեսից ավելին բանվորներ են, կան մաթեմատիկներ, որոնց համար աշխատանք չկա, բժիշկներ, որոնց պահանջարկը հիմնականում մարզերում է, իսկ երևանաբնակները չեն ցանկանում հեռանալ քաղաքից:

 

Ս. Հարությունյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 14-ին կազմակերպվելու է աշխատանքի տոնավաճառ հատուկ հաշմանդամների համար, իսկ դեկտեմբերի 16-ին՝ հատուկ սիրիահայերի համար: 1in.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2017 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66