Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Դեկտեմբեր 2017
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
   

Հայկական տեքստիլ արտադրանքով հետաքրքրված են եվրոպական ընկերությունները

Տվյալներ:

Rbb.am - Հայաստանը հաջորդ տարի կմեծացնի տեքստիլ արդյունաբերության աճի տեմպերը։ Դրան զուգահեռ լուրջ աշխատանքներ կտարվեն արտահանման ծավալների ավելացման ուղղությամբ:

Եվրոպական մի շարք ընկերությունների հետ արդեն նոր պայմանագրեր են կնքվել։«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերական քաղաքականության վարչության պետ Հայկ Միրզոյանը նշեց, որ տեքստիլ արդյունաբերության ծավալը 2012 թվականին կազմում է 5,5 մլրդ դրամ, որից 2,1 մլրդ դրամի արտադրանք է արտահանվել ԱՊՀ և այլ երկրներ։ Թեթև արդյունաբերությունը այս տարի հայտարարվել է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության գերակա ճյուղերից մեկը։

Հայաստանում գործում են տեքստիլ արտադրության 142 ընկերություններ, որոնցից 21-ը՝ մանածագործական, 73-ը՝ հագուստի արտադրության և 48 ընկերություն՝ կաշվի արտադրության ոլորտում։ Տեքստիլ արդյունաբերության ոլորտում աշխատում է 3 հազար 033 մարդ։

Հայկ Միրզոյանը տեղեկացրեց, որ Հայաստանի տեքստիլ արտադրամասերը աշխատում են պատվիրատուի հումքով և սարքավորումներով, հետևաբար հումքը մատակարարվում է պատվիրատուների կողմից։ Ընկերությունները հիմնականում կատարում են Եվրոպական երկրների պատվերներ, համագործակցություն կա Eurodress, Moncler, La Perla ընկերությունների հետ։ Կառավարության նոր ռազմավարական ծրագրով նախատեսվում է արդյունաբերության մասնավոր հատվածը ներգրավել ճյուղային արդյունաբերության քաղաքականության մեջ։ Ծրագիրը, պաշտոնյայի խոսքով, միտված է ընդլայնել տնտեսության արտահանելի հատվածը։

Թեթև արդյունաբերության ոլորտը, թեպետ, ներկայումս բավարար չափով մրցունակ չէ, սակայն կան սեփական արտադրություն հիմնելու նախադրյալներ և հեռանկարային է դառնում ոլորտում արտահանման և արտադրության փոխկապակցված աճի հնարավորությունը։ Հայկ Միրզոյանի գնահատմամբ՝ տեքստիլ արտադրության զարգացմանը խանգարող հիմնական խնդիրը շուկայում առկա չինական և թուրքական մատչելի արտադրանքի կողքին հայկական ապրանքի սպառումն է։   armenpress.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2017 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66