Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Հոկտեմբեր 2017
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5
   

Առայժմ չի հաջողվում Հայաստանից ջայլամի կաշի արտահանել

Տվյալներ:

Rbb.am - Ջայլամ բուծող հայկական տնտեսություններն առայժմ ջայլամի կաշվի արտահանման հարցը չեն կարգավորել: Այս մասին NEWS.am –ին ասաց ոլորտի մասնագետներից մեկը:

«Արտահանման ենթակա ապրանք հնարավոր է ստանալ միայն կաշվի հեռացման հատուկ սարքավորման միջոցով, որը ընկերությունները չունեն: Հայաստանում գործող մի քանի տնտեսությունները, որոնք զբաղվում են ջայլամաբուծությամբ, բավականաչափ խոշոր չեն իրենց նման ծախսեր թույլ տալու համար: Նրանցից յուրաքանչյուրը 50-100 գլուխ կենդանի ունի»,-պարզաբանեց փորձագետը:

Սկզբում ֆերմաները կենտրոնացել էին միայն ջայլամի մսի իրացման վրա հանրապետության ներսում: Սակայն ներկայումս տնտեսությունները մտածում են նաեւ կաշվի արտահանման մասին, որն առավել եկամտաբեր է: «Խնդիրն այն է, որ անցած տարիներին այդ կազմակերպություններն արտաքին շուկաներ չեն փնտրել հետագա արտահանման համար: Հիմա նրանք պետք է որոշ ժամանակ ծախսեն դրա վրա»,-նշեց փորձագետը:

Նշենք, որ Հայաստանում գործում են ջայլամների բուծման մի քանի ֆերմաներ` Կոտայքի մարզում, Արմավիրի մարզի Փշատավան գյուղում եւ այլն: news.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2017 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66