Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Դեկտեմբեր 2017
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
   

Ամանորին ընդառաջ հավկիթի թանկացումը չի բացառվում

Տվյալներ:

Rbb.am - Հայաստանի թռչնաֆաբրիկաների մաքրությունը, սննդի անվտանգության կիրառվող չափանիշներն ու տեխնիկապես ապահովվածությունը ստուգելու համար Հայաստանի սպառողների միությունը նախաձեռնեց շրջայցեր. առաջարկին առաջինն արձագանքեց «Արաքս» թռչնաֆաբրիկան:

Շրջայցին լրագրողների հետ մասնակցում էին նաև Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն ու փորձագետ Ջեյմս Ստեփանյանը: Պողոսյանի կարծիքով` սննդի որակի հետ կապված դիտողություններ տեղում անելը դժվար է: «Արտադրման ողջ գործընթացն արտաքին տեսքից կատարյալ անթերի ու մաքուր է երևում, սակայն լաբորատոր փորձաքննությունից հետո կարող են ի հայտ գալ անզեն աչքով չերևացող թերությունները»,-«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ասաց Պողոսյանը և ավելացրեց, որ նկատելի թերությունն էլ աշխատողների լարված աշխատանքն է: Սպառողների միության նախագահը կողմնակից է լարված աշխատանքից հետո լրացուցիչ հանգիստ ունենալուն: Նա կարեւորեց շրջայցերի կրկնումն ու նաև այլ թռչնաֆաբրիկաների ներառումը՝ համեմատություն անցկացնելու համար:

«Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Գագիկ Մակարյանը կարևորեց այն հանգամանքը, որ ձվի տեսակավորման բաժնում մարդկային գործոնը բացակայում է: «Կոնկրետ ձվի տեսակավորման արտադրամասում հավաքագրվում է թռչնանոցից եկած ողջ քանակությունը՝ 200-210 հազար հատ ձու, ինչը ավտոմատացված համակարգի շնորհիվ մտնում է արտադրամաս: Հավկիթներին չի կպնում ոչ մի աշխատող, գերժամանակակից տեխնիկան ամբողջը տեսակավորում է ըստ կարգերի (քաշի) և ուղարկում փաթեթավորման»,-ասաց Մակարյանը:

Ամանորին ընդառաջ` թռչնաֆաբրիկայի տնօրենը ձվի շուկայում թանկացումները չբացառեց՝ պայմանավորելով կերի թանկացմամբ: «Եթե կերը թանկանա, իսկ այն անպայման կթանկանա, ապա կնկատվի նաև ձվի և այլ արտադրանքների թանկացում, քանի որ ֆաբրիկան չի կարող մինուսով աշխատել»,-արդարացավ Գագիկ Մակարյանը:

Լրագրողների կասկածը՝ ձվի էկոլոգիապես մաքրության առնչությամբ, փարատելու համար թռչնաֆաբրիկայի գլխավոր անասնաբույժ Աղասի Բաղդասարյանը բոլորի ներկայությամբ խմեց հում ձուն և խոստացավ մի քանի օր անց հայտարարություն անել իր ողջ և առողջ լինելու մասին:

Մինչ թռչնաֆաբրիկա հասնելը լրագրողները շրջայց կատարեցին նաև մի քանի մթերային խանութներում՝ հասկանալու, թե ինչ պայմաններում են պահվում մասնավորապես «Արաքս»-ի արտադրած հավկիթն ու մսամթերքը: Առաջին խանութում Գագիկ Մակարյանը խախտումներ չնկատեց. այնտեղ չկային ժամկետանց կամ սխալ մակնշված հավկիթներ և թռչնամիս: Երկրոդում Սպառողների միության փորձագետ Ջեյմս Ստեփանյանը նկատեց մի քանի թերություն: «Մսամթերքը, կաթնամթերքն ու հավկիթները դրված են միևնույն սառնարանում, այնինչ՝ դրանք պահպանման տարբեր եղանակներ պահանջող արտադրանքներ են: Երկրորդ թերությունն այն է, որ սառնարանները չունեն ջերմաչափեր, ինչը ցույց կտար՝ արդյոք սննդամթերքը պահպանվում է համապատասխան ջերմաստիճանում»,-նշեց փորձագետը:

«Արաքս» թռչնաֆաբրիկան ունի 480 աշխատող, սակայն շուտով դրանց թիվը կհասցնի մինչև 700-ի: Ֆաբրիկայի ողջ արտադրանքն իրացվում է միայն ՀՀ-ում և Արցախում: Այն դեռևս չի արտահանվում, սակայն տնօրենը վստահ է, որ դրա ժամանակն էլ կգա: armenpress.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2017 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66