Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Դեկտեմբեր 2017
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
   

«Սպայկան» 12 մլն դոլար է ներդնում մրգերի եւ բանջարեղենի վերամշակման գործարանի համար

Տվյալներ:

Rbb.am - «Սպայկա» ընկերությունը 12 մլն դոլար կներդնի մրգերի եւ բանջարեղենի վերամշակման գործարանի համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկասվար Կարեն Բաղդասարյանը:

Նրա խոսքով` գործարանը փորձնական ռեժիմով կաշխատի 2013թ. հունվար-փետրվարին, իսկ լիարժեք ծանրաբեռնվածության համար (տարեկան մոտ 40 մլն ապակյա տարա) արդեն պատրաստ կլինի ապրիլին: Երեւանում տեղակայված գործարանը կարտադրի տարբեր մրգային եւ բանջարեղենային հյութեր եւ պահածոներ:

Գործարանում իտալական սարքավորումներ կտեղադրվեն, որի ձեռքբերման համար գումարներ են ներգրավվել իտալական ընկերությունների համար արտահանման աջակցության SACE պետկազմակերպությունից: «Այդպիսով մենք կարողացանք Հայաստանում շուկայականից ավելի շահավետ պայմաններ ստանալ»,-նշեց Կ. Բաղդասարյանը:

Նրա խոսքով` գործարանը ստեղծվում է ֆերմերների հետ կապերն ամրապնդելու համար: «Նախկինում ոչ մենք, ոչ ֆերմերները չգիտեին, թե ինչպիսի ծավալ մենք կարող ենք իրենցից գնել. անհնար էր նախապես կանխատեսել, որքան բերք կունենան, ոչ միայն որակի, այլեւ ապրանքային տեսքի եւ պահպանության տեսակետից: Հիմա մենք ֆերմերներից կոնկրետ ծավալը կարող ենք գնել, որից հետո կորոշենք` որ մասը արտահանել, որ մասը`վերամշակել: Նման հստակությունը կօգնի թե մեզ, թե ֆերմերներին»,-նշեց զրուցակիցը:

Նշենք, որ 2011 թ. Հայաստանից վերամշակված մրգերի, բանջարեղենի արտահանումը կազմել է մոտ 13.9 մլն դոլար: news.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2017 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66