Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Դեկտեմբեր 2017
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
   

Հունաստանը փրկվեց դեֆոլտից. ԵՄ-ն ու ԱՄՀ-ն երկրին կտրամադրեն 43.7 մլրդ եվրո

Տվյալներ:

Rbb.am - Եվրոգոտու ֆինանսների նախարարներն ու Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) համաձայնության են եկել Հունաստանին 43.7 մլրդ եվրո վարկի տրամադրման հարցում (վարկը՝ մինչև 2020թ.)։

Այս մասին հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։

 

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագիի խոսքով՝ այս որոշումը կնվազեցնի Եվրոպայում ու Հունաստանում անորոշությունը և կնպաստի փոխադարձ վստահության ամրապնդմանը։ Ամբողջ գումարը Հունաստանին կփոխանցվի միանգամից։

 

Գործակալության աղբյուրների համաձայն՝ կարևոր քայլը, որի շնորհիվ Հունաստանը կստանա հերթական օգնությունը, երկրի պետպարտքի նվազման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներն են։ Ներկայում երկրի պետպարտքը կազմում է ՀՆԱ-ի 144 տոկոսը, մինչև 2020թ. այն պետք է նվազեցվի մինչև 120 տոկոս։

 

Եվրոպական Միությունն ու ԱՄՀ-ն պատրաստակամություն են հայտնել օգնել Հունաստանին, քանի որ վերջին 2 տարիների ընթացքում այն գտնվում է դեֆոլտի շեմին։ Փոխարենը վարկատուները պահանջում են խնայողության խիստ միջոցառումների ընդունում, ինչն իր հերթին դժգոհություն է առաջացրել բնակչության շրջանում, որոնք պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում։ tert.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2017 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66