Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Հոկտեմբեր 2017
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5
   

Ներդրողներ, որ հետաքրքրված են հայկական նոր ատոմակայանով

Տվյալներ:

Rbb.am - Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ինտերֆաքսին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի նոր ատոմակայանի շինարարության խնդրին: Նա նշել է, որ Ռուսաստանի հետ նախնական պայմանավորվածությունն այն է, որ ստեղծում են 50/50 փայաբաժնով համատեղ ձեռնարկություն:

«Դա նշանակում է, որ 50 տոկոսը ֆինանսավորվում է ռուսական կողմից, 50 տոկոսը ֆինանսավորում ենք մենք», ասում է Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով, ռուսական կողմի հետ քննարկել են ֆինանսավորման մի քանի սխեմա: «Մենք ունենք օպերատոր, որն արդեն երկու տարի է մշակում է եւ բիզնես-մոդել, եւ կատարում է ատոմակայանի նոր բլոկի աշխատանքի էֆեկտիվության հաշվարկ», ասում է Տիգրան Սարգսյանը:

Նա նշել է, որ օպերատորի աշխատանքի առումով կա նաեւ ներդրողների հարցը, թե ինչ բաժին պետք է ունենան ներդրողները: «Չի բացառվում, որ մենք կարող ենք նաեւ վերանայել մեր մասնակցության տոկոսը եւ ներգրավել մասնավոր ներդրողների ատոմակայանի շինարարության մեջ: Համենայն դեպս, մեր ռուս գործընկերները պատրաստ են քննարկել նաեւ այդ մոդելը, քանի որ մենք ունեցել ենք հետաքրքիր առաջարկներ խոշոր ներդրողներից, որոնք որոնում են իրենց կապիտալի ներդրման ոլորտներ: Այնպես որ, մենք այդ տարբերակը չենք բացառում», հայտարարել է Տիգրան Սարգսյանը: Նա չի բացառել նաեւ նախագծի համար վարկային միջոցների ներգրավման տարբերակը:

«Ծրագրի համաձայն, շինարարությունը պետք է սկսվեր 2014 թվականին, բայց, ցավոք սրտի, Ճապոնիայի իրադարձությունները, որոնք ծավալվեցին Ֆուկուսիմայի ատոմակայանի վթարի հետ կապված, մեզանից լրացուցիչ շատ ժամանակ խլեցին: Միջազգային հանրությունը սկսեց լրացուցիչ վերանայել իր վերաբերմունքն ատոմային կայաններին, խստացրեց անվտանգության կանոնները, ինչի հետ կապված մենք լրացուցիչ միջազգային ստուգում նախաձեռնեցինք գործող ատոմակայանի հետ կապված, երկրորդ՝ խստացրեցինք պահանջները նոր ատոմակայանների հետ կապված, որպեսզի 100 տոկոս վստահ լինենք անվտանգության հրատապ չափանիշներին նոր ատոմակայանի լիարժեք համապատասխանության հարցում», հայտարարել է Տիգրան Սարգսյանը:

Հարցին, թե որտեղից են ներդրողները, որ ցանկանում են մասնակցել նոր ատոմակայանի նախագծին, Տիգրան Սարգսյանը պատասխանել է. «Հետաքրքրություն ցուցաբերել են ներդրողներ Ամերիկայից, Ճապոնիայից, Մերձավոր Արեւելքից»: Տիգրան Սարգսյանը նշել է սակայն, որ նրանց հետ դեռեւս բանակցություն չի վարվում, այլ ճշտվում են դետալները: lragir.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2017 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66