Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Հոկտեմբեր 2017
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5
   

Հանրապետությունում ներկայում ավելի քան 1600 թափուր աշխատատեղ կա

Տվյալներ:

Rbb.am - Հայաստանում հաշվառված 72 հազար աշխատանք փնտրող կա:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը, գործազուրկների 72 տոկոսը կանայքն են, 12` տոկոսը երիտասարները:

«Զբաղվածության ծառայության տարածքային կենտրոնների, ինչպես նաև նրանց շահառուների ակտիվ գործունեության արդյունքում այս տարի աշխատանքի է տեղավորվել 9274 մարդ»,-ասաց նա:

Հարությունյանը նշեց, որ հանրապետությունում ներկայում 1610 թափուր աշխատատեղ կա, որոնցից 900-ը Երեւանում են: «Մայրաքաղաքում շարունակում են թափուր մնալ բանվորների, ուսուցիչների, մենեջերների, վարորդների, բարձր որակավորում ունեցող մասնագետների, իսկ մարզերում` բժիշկների հաստիքները»,-ասաց նա:

Գործակալության պետի խոսքով` աշխատանքներ են տարվում լուծելու համար հաշմանդամություն ունեցողների աշխատանքի խնդիրը: «Վերջերս Սիրիայում տեղի ունեցող դեպքերի արդյունքում Հայաստան վերադարձած մեր հայրենակիցների աշխատանք գտնելու խնդիրը նույնպես մեր ուշադրության կենտրոնում է: Ադ կապակցությամբ հնարավոր է, որ առաջիկայում հատուկ սիրիահայերի համար աշխատանքային տոնավաճառ կազմակերպենք»,-ասաց Հարությունյանը:  

Ներկայում աշխատանք փնտրող երիտասարդներին աշխատաշուկայում մրցունակ դառնալու համար հաճախ խանգարում է ոչ միայն աշխատանքային փորձի և մասնագիտական կարողությունների պակասը, այլև գործատուին իրենց կարողությունները պատշաճ կերպով ներկայացնելու հմտության բացակայությունը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի տնօրեն Հայկուհի Գեւորգյանը, իրենց կենտրոնն օգնում է երիտասարդներին ճիշտ ներկայանալ գործատուին, պատրաստել հնարավորինս մրցունակ ինքնակենսագրական (CV): «Մեր կենտրոնն իրականացնում է մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման տեղեկատվախորհրդատվական ծառայություններ ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում: Կենտրոնի կողմից մատուցված ծառայությունները անվճար են»,-ասաց նա:

Գեւորգյանի խոսքով` հունվարից Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնում հայեցակարգի փոփոխություն է տեղի ունենալու: «Հունվարից մենք գործելու ենք որպես հայեցակարգի մեթոդիկա մշակող եւ փոխանցող կենտրոն»,-հավելեց նա: armenpress.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2017 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66