Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Դեկտեմբեր 2018
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6
   

«Հեռուստամարաթոն 2012»-ի ընթացքում ստացվեց 21 միլիոն 422 հազար 477 դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում

Տվյալներ:

Rbb.am - «Հայաստան» համահայկական հիմնադրամի 15-րդ հեռուստամարաթոնի ընթացքում ստացվեց 21 միլիոն 422 հազար 477 դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Այն 12 ժամ հեռարձակվեց Լոս Անջելեսից` «Մեր գյուղը» խորագրի ներքո Հայաստանի եւ Արցախի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցման ու սիրիահայության հրատապ խնդիրների լուծման գործում միավորելով աշխարհասփյուռ հայությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դրամահավաք-միջոցառումներ այս տարի իրականացվել են ԱՄՆ-ում, Կանադայում` Մոնրեալում եւ Տորոնտոյում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Հունաստանում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Ավստրալիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ռուսաստանում` Մոսկվայում: Այս բոլոր դրամահավաքների արդյունքում հավաքագրված գումարները ներառվեցին Հեռուստամարաթոնի օրը հայտարարված ընդհանուր գումարի մեջ:

Շուրջ 20 տարի է` «Հայաստան» համահայկական հիմնադրամը հանգանակություններ է անում աշխարհով մեկ սփռված հայերի միջոցով Հայաստանում և Արցախում սոցիալ-տնտեսական կարևորություն ունեցող ծրագրերի իրականացման նպատակով: «Հեռուստամարաթոն 2011»-ի ընթացքում հանգանակվել էր 12 միլիոն 286 հազար 478 ԱՄՆ դոլար:armenpress.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2018 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66