Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Դեկտեմբեր 2018
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6
   

Սյունիքում արդեն կատարվել է 12 հազար հա ցանքս

Տվյալներ:

Rbb.am - Սյունիքում ընթացքի մեջ են աշնանացանի աշխատանքները, որոնք բարենպաստ եղանակների դեպքում կշարունակվեն մինչև ամսվա վերջ: Մարզում արդեն կատարվել է 12 հազար հա ցանքս:

Այս տվյալները տրամադրեցին մարզպատարանի մամուլի ծառայությունից:

 

Գորիսի ու Սիսիանի տարածաշրջաններում աշնանային գյուղատնտեսական աշխատանքները կատարվել են 90 տոկոսով և դեռևս ընթացքի մեջ են: Մարզի գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտի պատասխանատուների հավաստմամբ, աշխատանքները կավարտվեն ժամանակին և արդյունքում կունենան նախորդ տարվա համեմատ մոտ 1500 հա ավելի կատարված աշնանացան:

 

Այս տարվա համար մարզ է ներկրվել 292 տ էլիտար աշնանացան ցորենի սերմացու: Բացի դրանից` կառավարության կողմից մարզին հատկացվել է ևս 780տ առաջին վերարատադրության սերմացու:

Իսկ մարզում աշնանացան ցորենի սերմ արտադրողները սերմացուի պահանջարկը բավարարում են 35-40 տոկոսով: Այս տարի կառավարությունը Սյունիքին հատկացրել է նաև 497տ ազոտական պարարտանյութ, և բոլոր համայնքներին տեղյակ է պահվել, որ այն կարող են ձեռք բերել շուկայականից էժան` պարկը 6 հազ. դրամով: Տրամադրվում է նաև շուկայականից անհամեմատ էժան գնով դիզվառելիք:

 

 

Ոլորտի մարզային պատասխանատուներն արդեն մշակել են ծրագիր, ըստ որի` եկող տարվա գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար ներկայացված է մինչև 400 տ էլիտար գարու, 80 տ կոռնգանի, 20 տ առվույտի սերմացուի, նաև մինչև 2 հազ. տոննա ազոտական պարարտանյութի և 800 տ դիզելային վառելանյութի պահանջարկ: panorama.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2018 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66