Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Դեկտեմբեր 2018
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6
   

Եվրոպան մարում է բոլոր հույսերը

Տվյալներ:

Rbb.am - Եվրահանձնաժողովը հրապարակել է Եվրամիության և, մասնավորապես, Եվրոգոտու անդամ երկրների տնտեսական զարգացման հեռանկարների վերաբերյալ իր նոր գնահատականներն ու կանխատեսումները, որոնք այնքան էլ հուսադրող չեն և շատ ավելի վատատեսական են, քան նախորդ՝ գարնանը հրապարակված գնահատականները:

Եվրահանձնաժողովի դիտարկմամբ՝ ԵՄ անդամ երկրների համար արդեն իսկ հրատապ և առաջնային են դարձել տնտեսական աճի և զբաղվածության հետ կապված խնդիրները: Բյուջեի աճող պակասուրդի և պետական պարտքի հետ կապված խնդիրներն այժմ դասակարգվում են որպես «երկրորդային»:

Ըստ կանխատեսումների՝ տարածաշրջանում պահանջարկի շարունակական անկման աևրդյունքում ընթացիկ տարում Եվրագոտում կգրանցվի 0.4% տնտեսական անկում, իսկ Եվրամիության անդամ երկրների ՀՆԱ-ն կկրճատվի 0.3%-ով:

Միևնույն ժամանակ, սպասվում է, որ 2013 թվականին Եվրոգոտու ՀՆԱ-ն կաճի ընդամենը 0.1%-ով, իսկ Եվրամիության անդամ երկրներում ՀՆԱ-ի աճը կկազմի 0.4%:

Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ ընթացիկ տարում գործազրկության մակարդակը Եվրոգոտում կկազմի 11,3%, 2013 թվականին՝ 11,8%, 2014 թվականին՝ 11,7%, իսկ Եվրամիությունում՝ համապատասխանաբար՝ 10,5%, 10,9% և 10,7%:

Կանխատեսվում է նաև, որ 2013 թվականին Եվրամիության երկրների բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 3.2%-ը, իսկ Եվրոգոտում՝ 2,6%-ը:b24.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2018 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66