Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Դեկտեմբեր 2018
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6
   

Ամանորին ընդառաջ փշատերև ծառերի հատման դեպքերը տարեցտարի նվազում են

Rbb.am - Նախատոնական օրերին փշատերև ծառերի` սոճու և եղևնու ապօրինի հատումները տարեցտարի նվազում են:

Կարդալ: Ամանորին ընդառաջ փշատերև ծառերի հատման դեպքերը տարեցտարի նվազում են

Դեկտեմբերի 1-ի դրությամբ գրանցված է 73 հազար աշխատանք փնտրող

Rbb.am - Այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ գրանցված է 73 հազար աշխատանք փնտրող, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 13.4%-ով:

Կարդալ: Դեկտեմբերի 1-ի դրությամբ գրանցված է 73 հազար աշխատանք փնտրող

Հայկական տեքստիլ արտադրանքով հետաքրքրված են եվրոպական ընկերությունները

Rbb.am - Հայաստանը հաջորդ տարի կմեծացնի տեքստիլ արդյունաբերության աճի տեմպերը։ Դրան զուգահեռ լուրջ աշխատանքներ կտարվեն արտահանման ծավալների ավելացման ուղղությամբ:

Կարդալ: Հայկական տեքստիլ արտադրանքով հետաքրքրված են եվրոպական ընկերությունները

Առայժմ չի հաջողվում Հայաստանից ջայլամի կաշի արտահանել

Rbb.am - Ջայլամ բուծող հայկական տնտեսություններն առայժմ ջայլամի կաշվի արտահանման հարցը չեն կարգավորել: Այս մասին NEWS.am –ին ասաց ոլորտի մասնագետներից մեկը:

Կարդալ: Առայժմ չի հաջողվում Հայաստանից ջայլամի կաշի արտահանել

Ամանորին ընդառաջ հավկիթի թանկացումը չի բացառվում

Rbb.am - Հայաստանի թռչնաֆաբրիկաների մաքրությունը, սննդի անվտանգության կիրառվող չափանիշներն ու տեխնիկապես ապահովվածությունը ստուգելու համար Հայաստանի սպառողների միությունը նախաձեռնեց շրջայցեր. առաջարկին առաջինն արձագանքեց «Արաքս» թռչնաֆաբրիկան:

Կարդալ: Ամանորին ընդառաջ հավկիթի թանկացումը չի բացառվում

Moody’s-ն իջեցրել է Ուկրաինայի վարկանիշը

Rbb.am - Moody’s վարկանիշային գործակալությունը մեկ աստիճանով իջեցրել է Ուկրաինայի պետական պարտատոմսերի վարկանիշը՝ В2-ից հասցնելով В3-ի, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։ 

Կարդալ: Moody’s-ն իջեցրել է Ուկրաինայի վարկանիշը

«Սպայկան» 12 մլն դոլար է ներդնում մրգերի եւ բանջարեղենի վերամշակման գործարանի համար

Rbb.am - «Սպայկա» ընկերությունը 12 մլն դոլար կներդնի մրգերի եւ բանջարեղենի վերամշակման գործարանի համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկասվար Կարեն Բաղդասարյանը:

Նրա խոսքով` գործարանը փորձնական ռեժիմով կաշխատի 2013թ. հունվար-փետրվարին, իսկ լիարժեք ծանրաբեռնվածության համար (տարեկան մոտ 40 մլն ապակյա տարա) արդեն պատրաստ կլինի ապրիլին: Երեւանում տեղակայված գործարանը կարտադրի տարբեր մրգային եւ բանջարեղենային հյութեր եւ պահածոներ:

Գործարանում իտալական սարքավորումներ կտեղադրվեն, որի ձեռքբերման համար գումարներ են ներգրավվել իտալական ընկերությունների համար արտահանման աջակցության SACE պետկազմակերպությունից: «Այդպիսով մենք կարողացանք Հայաստանում շուկայականից ավելի շահավետ պայմաններ ստանալ»,-նշեց Կ. Բաղդասարյանը:

Նրա խոսքով` գործարանը ստեղծվում է ֆերմերների հետ կապերն ամրապնդելու համար: «Նախկինում ոչ մենք, ոչ ֆերմերները չգիտեին, թե ինչպիսի ծավալ մենք կարող ենք իրենցից գնել. անհնար էր նախապես կանխատեսել, որքան բերք կունենան, ոչ միայն որակի, այլեւ ապրանքային տեսքի եւ պահպանության տեսակետից: Հիմա մենք ֆերմերներից կոնկրետ ծավալը կարող ենք գնել, որից հետո կորոշենք` որ մասը արտահանել, որ մասը`վերամշակել: Նման հստակությունը կօգնի թե մեզ, թե ֆերմերներին»,-նշեց զրուցակիցը:

Նշենք, որ 2011 թ. Հայաստանից վերամշակված մրգերի, բանջարեղենի արտահանումը կազմել է մոտ 13.9 մլն դոլար: news.am

Հայ-լիբանանյան տնտեսական համագործակցությունը կխորանա

Լիբանանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ:

Rbb.am - Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է երկկողմ համագործակցության տնտեսական բաղադրիչի զարգացումը՝ նշելով, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ցուցանիշները դեռևս անբավարար են:

Կարդալ: Հայ-լիբանանյան տնտեսական համագործակցությունը կխորանա

Հունաստանը փրկվեց դեֆոլտից. ԵՄ-ն ու ԱՄՀ-ն երկրին կտրամադրեն 43.7 մլրդ եվրո

Rbb.am - Եվրոգոտու ֆինանսների նախարարներն ու Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) համաձայնության են եկել Հունաստանին 43.7 մլրդ եվրո վարկի տրամադրման հարցում (վարկը՝ մինչև 2020թ.)։

Կարդալ: Հունաստանը փրկվեց դեֆոլտից. ԵՄ-ն ու ԱՄՀ-ն երկրին կտրամադրեն 43.7 մլրդ եվրո

Ներդրողներ, որ հետաքրքրված են հայկական նոր ատոմակայանով

Rbb.am - Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ինտերֆաքսին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի նոր ատոմակայանի շինարարության խնդրին: Նա նշել է, որ Ռուսաստանի հետ նախնական պայմանավորվածությունն այն է, որ ստեղծում են 50/50 փայաբաժնով համատեղ ձեռնարկություն:

Կարդալ: Ներդրողներ, որ հետաքրքրված են հայկական նոր ատոմակայանով

Հանրապետությունում ներկայում ավելի քան 1600 թափուր աշխատատեղ կա

Rbb.am - Հայաստանում հաշվառված 72 հազար աշխատանք փնտրող կա:

Կարդալ: Հանրապետությունում ներկայում ավելի քան 1600 թափուր աշխատատեղ կա

«Հեռուստամարաթոն 2012»-ի ընթացքում ստացվեց 21 միլիոն 422 հազար 477 դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում

Rbb.am - «Հայաստան» համահայկական հիմնադրամի 15-րդ հեռուստամարաթոնի ընթացքում ստացվեց 21 միլիոն 422 հազար 477 դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Այն 12 ժամ հեռարձակվեց Լոս Անջելեսից` «Մեր գյուղը» խորագրի ներքո Հայաստանի եւ Արցախի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցման ու սիրիահայության հրատապ խնդիրների լուծման գործում միավորելով աշխարհասփյուռ հայությանը:

Կարդալ: «Հեռուստամարաթոն 2012»-ի ընթացքում ստացվեց 21 միլիոն 422 հազար 477 դոլարի նվիրատվություն եւ...

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2018 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66